Հայաստանը ձեռք է բերել AR1A համալիրներ, որոնք ավելի հեռահար են, քան Смерч-երը
Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչև 130 կիլոմետրի: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մեր աղբյուները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին է, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները», -լրացնում է լրատվամիջոցը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել է AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը:
«ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունը իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման և ձեռքբերումների մեր հստակ պլանները և հետևում ենք դրանց»,- ասել է Հովհաննիսյանը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ բոլորովին վերջերս հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան