Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրան է այցելում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ջեֆրի Ֆելթմանը
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Սիրիայի հարցով Իրանի իշխանությունների հետ բանակցելու նպատակով մեկնել է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆելթմանը մեկնել է Թեհրան, որպեսզի ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկի Սիրիայում բախումները դադարեցնու «ճանապարհային քարտեզին» առնչվող հարցեր:
Իրանական աղբյուրը նշում է, որ Ջեֆրի Ֆելթմանը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն է, ով իսլամական հեղափոխությունից հետո մեկնում է Իրան: Նա 2004-2008թթ. եղել է Լիբանանում ԱՄՆ դեսպանը:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին իր առաջին մամլո ասուլիսում, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցին, մասնավորապես պատասխանել է. «Մենք ուշադրությամբ հետևելու ենք ԱՄՆ-ի քայլերին. կառուցողական և իմաստալից քայլերի դեպքում Իրանի կառավարությունը համապատասպան դիրքորոշում կարտահայտի: Պատրաստ ենք, լրջությամբ, առանց ժամանակ վատնելու երկխոսության մեջ մտել, եթե իհարկե, հակառակ կողմն ունի այդ պատրաստակամությունը»:
Նախորդող հրապարակում՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Հասան Ռոհանի. Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ լուրջ երկխոսության մեջ մտնել, եթե...