ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանի մշակույթի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը քաղաքական անբարոյականության տեսակ է
«Ադրբեջանը պետք է Իրանի հանդեպ վերանայի իր քաղաքականությունը»,-այդ մասին իրանական «ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Էբրահիմ Նաքուն:
Իրանցի խորհրդարանականը, քննադատելով Ադրբեջանի կողմից իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերից պարսկերենով գրված զարդաքանդակները հանելու փաստը, մասնավորապես նշել է. «Իրանական հարուստ մշակույթը ոչ մի երկիր չի կարող աղավաղել: Իրանի մշակութային արժեքների հանդեպ Ադրբեջանի դրսևորած քաղաքական վերաբերմունքը քաղաքական անբարոյականության տեսակ է: Ադրբեջանը պետք է Իրանի հանդեպ վերանայի իր քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ազգային գրադարանի և փաստթղթերի կազմակերպության տնօրեն Էսհաղ Սալահին «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանը նման քայլով ոչ մի արդյունքի չի հասնի: Եվ ընդհանրապես, պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» շատ սխալ քայլ է»:
ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Եթե Ադրբեջանի կողմից Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին գրված պարսկերեն բանաստեղծությունները թյուրքերենով փոխարինվեն, ապա այդ քայլը չի կարող փոխել պարսկալեզու բանաստեղծի պատմական և մշակութային ինքնությունը»:
Նշենք, որ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:
Նախորդող հրապարակումներ՝
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
Իրանցի պատգամավոր. Եթե Ադրբեջանը շարունակի շահարկել Նիզամի Գյանջավիի պատկանելիության հարցը, ապա կբողոքենք միջազգային ատյաններում
Իրանական «թառը» ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես ադրբեջանական. Իրանցի երաժշտագետները բողոքում են
Իրանցի գիտնականը քննադատել է Ադրբեջանի կողմից պարսից բանաստեղծ Նիզամի Գյանջավիի նկարը մանաթի վրա պատկերելու փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին