Տարածաշրջան 20:11 29/08/2013

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի

 Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեցին, թե մտադիր են քիմիական զենք կիրառելու համար Սիրիայի իշխանությունների նկատմամբ ռազմական «պատժիչ» գործողություններ իրականացնել, իրանական մամուլում սկսեցին քննարկվել տարբեր սցենարներ, թե ռազմական գործողությունների դեպքում Իրանը ինչ քայլեր պետք է ձեռնարկի:

Նախ նշենք, որ Իրանի նոր իշխանությունները, համեմատ նախորդների, Սիրիայի հարցում դիրքորոշում հայտնելիս զերծ են մնում կտրուկ հայտարարություններ անելուց: Եթե նախկինում պաշտպանության նախարարը և ԳՇ պետը տարբեր առիթներով նշում էին, թե Սիրիայի վրա ռազմական հարձակման դեպքում, գործ կունենան նաև Իրանի հետ, ապա նախօրեին ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Սիրիայի վրա ռազմական հարձակման հավանականությանը, բավարարվեց միայն քննադատությամբ, նշելով, որ ռազմական հարձակման դեպքում պատերազմի մեջ կներքաշվի ողջ տարածաշրջանը:
Գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ամեն դեպքում, եթե ԱՄՆ-ն Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսի, Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի: Դատելով թեմայի առնչությամբ այս օրերին իրանական մամուլում թողարկված վերլուծական նյութերից՝ ռազմական գործողությունների դեպքում Իրանի կատարելիք քայլերի երեք սցենար է քննարկվում:

Ա. Եթե ռազմական գործողությունները միտված լինեն Բաշար ալ-Ասադի նկատմամբ «պատժիչ» գործողություններ իրականացնելուն, հարձակումները լինեն տեղային, և տևեն մի քանի օր, ապա Իրանը կսահմանափակվի միայն դատապարտող հայտարարություններով:
Բ. Եթե ռազմական գործողությունները ավելի լրջանան, քան Ասադին «պատժելն» է, և այնպիսի պայմաններ ստեղծվեն, որը Սիրիայի իշխանությունների և զինված խմբավորումների միջև կխախտի ուժերի հավասարակշռությունը՝ նպաստելով Ասադի իշխանության տապալմանը, ապա Իրանը լիբանանյան «Հեզբոլլահ», ինչպես նաև պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների միջոցով կարող է անուղղակի մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:
Գ. Եթե Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններն ուղղված լինեն Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելուն, ապա ոչ միայն Իրանը, ապա Ռուսաստանը և Չինաստանը ավելի գործուն միջամտություն կարող են ունենալ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած «թաբնաք.իռ» կայքն իր այսօրվա խմբագրականում, անդրադառնալով Սիրիայի վրա ռազմական հարձակման ժամկետին, նշում է, որ ռազմական գործողությունների ժամկետը հետաձգվում է մինչ շաբաթ առավոտ: Ըստ իրանական աղբյուրի՝ Միացյալ Նահանգները պետք է ռազմական հարձակում գործեին այսօր առավոտյան, որը պետք է տևեր 2-3 օր, սակայն այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական գործողություններ սկսելու մասին դեռևս որոշում չի կայացվել: Ի դեպ, «Ռոյթերզի» հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիան հետաձգել է Սիրիայի վրա հարձակումը՝ սպասելով ՄԱԿ-ի տեսուչների գնահատականին: Ի դեպ Պուտինի և Ռոհանիի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում  կողմերը դեմ են արտահայտվել ռազմական հարձակմանը, նշելով, որ ԱՄՆ-ն դեռևս հստակ ապացույցներ չի ներկայացրել, թե ով է կիրառել քիմիական զենքը:
ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նախօրեին նախագահի և կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ բավականին դիպուկ բնութագրել էր տարածաշրջանում առկա իրավիճակը, նշելով, որ «Տարածաշրջանը նման է վառոդի պահեստի, որի ապագան հնարավոր չէ կանխատեսել»:
Մնում է հուսալ, որ տարածաշրջանի ճակատագրով «մտահոգված» գերտերությունները հաշվի կառնեն Իրաքում և Աֆղանստանում ունեցած քաղաքական, տնտեսական, մարդային կորուստները և Սիրիայի հարցում զերծ կմնան հապճեպ որոշումներ կայացնելուց:

Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերին արտահայտած մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}