ԱՄՆ-ն Սիրիայի դեմ ռազմական գործողությունների չի սկսի
ԱՄՆ-ն Սիրիայի դեմ ռազմական գործողությունների չի սկսի առանց դաշնակիցների աջակցության, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեգելը: Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ իշխանությունների նման հայտարարության պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը օգոստոսի 29-ին դեմ քվերակեց կառավարության՝ Սիրիա ներխուժելու առաջարկին:
«Յուրաքանչյուր ազգ պատասխանատու է իր որոշումներ կայացնելու համար, և մենք հարգում ենք այդ ազգին: Դա նախագահ Օբամայի նպատակն է: Ինչպիսին էլ որ լինի որոշումը, այն միջազգային համագործակցություն պետք է լինի»,- լրագրողներին հայտնել է Հեգելը:
Այնուամենայնիվ, Վաշիգտոնը շարունակելու է դաշնակիցներ փնտրել և Մեծ Բրիտանիայի հետ խորհրդակցել:
«Նախագահ Օբամայի որոշումները բխելու են ԱՄՆ շահերից»,-ասել է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Քեյթլին Հայդենը:
Սիրիայում առանց ՄԱԿ ԱԽ բանաձևի հաստատման պատերազմելուն դեմ էին նաև ՆԱՏՕ-ի 12 անդամ-երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները