Գյուլ. «Սիրիայում քիմական զենքի կիրառումը անպատասխան չի մնա»
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության`օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական նստավայրում «Հաղթանակի տոնի» կապակցությամբ ընդունելության ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Գյուլը մասնավորապես, անդրադառնալով վերջին օրերի սիրիական զարգացումներին, ասել է, որ Սիրիայում քիմական զենքի կիրառումը անպատասխան չի մնա:
Լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում անել Թուրքիան Սիրիայի հարցում, Գյուլը պատասխանել է, որ Թուրքիայի առաջնորդվում է ազգային շահերով, իսկ ազգային շահերը դրանք կայունությունը, անվտանգությունը և խաղաղությունն են: Նա հավելել է, որ լավ կլինի, որ հարևան երկրներում էլ լինեն կառավարություններ, որոնք թե իրենց ժողովրդի, և թե Թուրքիայի հետ խաղաղ կգործակցեն:
Իր խոսքում Գյուլը շեշտել է նաև, որ այս չափ մարդկային զոհեր տալուց և քիմիական զենքեր կիրառելուց հետո միանշակակորեն չպետք է մտածել, որ այդ ամենը անպատասխան կմնա:
«Որպես տարածաշրջանում գտնվող երկիր Թուրքիան անկասկած չի կարող այս հարցին իր մասնակցությունը չունենալ: Ամենաշատը բնականաբար ցանկանում ենք, որ տարածաշրջանում այս քաոսը ավարտվի և ավելի վատ և անվերահսկելի բախումները կանխվեն»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները