Իրանի ԱԳ նախարար. ԱՄՆ Կոնգրեսը չի կարող Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալ
«ԱՄՆ Կոնգրեսը չի կարող Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալ»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիայի դեմ ռազմական հարձակում գործելու համար թույլտվություն ստանալու վերաբերյալ Կոնգրեսին ուղղված կոչին, մասնավորապես նշել է. «ԱՄՆ Կոնգրեսը չի կարող Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալ: Ռազմական հարձակումը միջազգային իրավունքի տեսակետից արգելված է: Միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իրավունք ունի որոշակի հանգամանքներում ռազմական հարձակում գործելու իրավունք տալ»:
Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին Իրանի մասնակցությանը՝ ԱԳ նախարար Զարիֆը նշել է, որ ինքը կմասնակցի նստաշրջանին, իսկ նախագահի մասնակության հարցը դեռ անորոշ է:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմում է ի շահ «Ալ-Կաիդայի»