Սերժ Սարգսյան. Հայաստանի որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ցանկությունը ռացիոնալ որոշում է և եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Այսօր Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Խոսելով այն մասին, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը` նախագահ Սարգսյանն ասել է. «Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք և շարունակելու ենք բարեփոխումները»:
Նախորդիվ` Սերժ Սարգսյան. Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը
«Որպեսզի մեր հարաբերությունները բարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի». կայացել է Պուտին-Սարգսյան հանդիպումը (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան