Բալայանը` Նալբանդյանի Բրյուսել այցի մասին. Այցերի մասին պատշաճ տեղեկացնում ենք
Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցերի մասին մենք պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք: Panorama.am-ին նման պատասխան տվեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բրյուսել։ Այցի առավել հստակ ժամկետները ճշգրտման փուլում են։
Ենթադրվում է, որ Բրյուսելում Նալբանդյանը բացատրություններ կներկայացնի Եվրամիության պաշտոնյաներին՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան