Կ. Բեքարյան. Հայաստանի կողմից կտրուկ շրջադարձ չկա

 Նախօրին Մոսկվայում կայացած ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպման, բանակցությունների արդյունքում հնչած հայտարարությունների և դրանց հաջորդած զարգացումների մասին Panorama.am-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանի հետ:

-Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը փակո՞ւմ է արդյոք Վիլնյուսի գագաթաժողովի «պատուհանը»:
-Նախ ասեմ, որ հիմա ինչպիսի մեկնաբանություն էլ տամ, դա իմ անձնական կարծիքն է: Չեմ բացառում, որ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ում իմ շատ գործընկերներ կարող են ունենալ այլ տեսակետ ու մոտեցում: Երկրորդ` ամենայն հավանականությամբ առիթ կունենանք այս հարցը կառույցում քննարկելու և, հարկ լինելու դեպքում, հայտարարություն կտարածենք կառույցի անունից:
Իմ կարծիքով, հարցին պետք է անդրադառնանք մի փոքր այլ համատեքստում կամ բանաձևի ներքո: Եվրոպական ուղղության հետ մենք կարող ենք ունենալ պրոբլեմ, եթե պրոբլեմ կա հենց այդ ուղղությամբ, այսինքն` մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցությունների, ընթացակարգերի, տարվող քաղաքականության առումով: Երրորդ կողմին առնչվող որևէ հարց այդ ուղղության համար պետք է որևէ խոչընդոտ չհանդիսանա: Սա, կարծում եմ, բավական հստակ բանաձև է: Եթե մենք հիմա կարծիք ենք արտահայտում, թե ինչի կհանգեցնի երեկ տեղի ունեցածը, ու պնդենք այս կամ այն բանը այս կամ այն կողմի շահերի տեսանկյունից, կընկնենք հավանական այլ դաշտեր, իրականությունից դուրս կգանք: Ես մեծ հույս ունեմ, որ սա անակնկալ կամ սենսացիա չէր եվրոպական կողմի համար` անկախ այն արձագանքներից, որ հիմա կան դաշտում: Երկրորդ` ևս մեծ հույս ունեմ, որ եվրոպացիների մոտ կա համարժեք ընկալում Հայաստանի կողմից վերջին շրջանում տարվող քաղաքական գծի, որ մեզ համար «կամ-կամ»-ը բացառում ենք և ընդունում ենք միակ արդյունավետ, կառուցողական «և-և» տարբերակը: Կարծում եմ, որ եվրոպական գործընկերները՝ այո, ունեն հնարավորություն դա ընկալելու և որևէ կերպ թույլ չտալու, որ այս ամենն անդրադառնա մեր հարաբերությունների վրա արդեն ԵՄ-Հայաստան կտրվածքով:

- Եթե կարելի է` մի փոքր ավելի պարզ: Կբացեք փակագծերը` ի՞նչ նկատի ունեք:
-Փակագծերի մեջ ամենաառաջինն այն է, որ մենք պետք է հստակ կարողանանք իրարից տարանջատել շահեր և արժեքներ ասվածը: Ցանկացած նորմալ կրթություն ստացած մարդ, որևէ կերպ ծանոթ մեր տարածաշրջանին, պետք է շատ լավ պատկերացնի Հայաստանի իրավիճակի որոշակի առանձնահատկություններ: Այդ առանձնահատկությունների ներքո կարող եմ թվարկել 10-ից ավելի կետեր, բայց սահմանափակվենք մի քանիսով: Խնդիր համար մեկ` բավական է նայել քարտեզին, երբ արևելքից և արևմուտքից ունենք փակ սահմաններ, դեպի հարավ ունենք շատ լավ, բարեկամական կապեր Իրանի հետ, բայց մեծ հակասությունների խնդիր Իրանի ու Արևմուտքի միջև, ի դեմս Ռուսաստանի հյուսիսում ունենք ռազմավարական գործընկեր` չունենալով նրա հետ սահման: Հյուսիսում ունենք բարեկամական երկիր` Վրաստանը, որի և մեր ռազմավարական գործընկերոջ միջև կա լարվածություն: Ունենք Ղարաբաղյան հիմնահարց: Այս իրավիճակը բավականին լայն և' հնարավորություններ, և' մարտահրավերներ է պարունակում: 

Մյուս առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է քրիստոնեական քաղաքակրթության աշխարհագրական սահմանին: Սա պետք է հստակ, պարզ և ընկալելի լինի մեր եվրոպացի գործընկերների համար: Մեզ համար Ռուսաստան-Եվրոպա դրական հարաբերությունները, նրանց միջև հակասությունների մինիմալացումը կամ զրոյացումը աննկարագրելի անհրաժեշտություն է: Միաժամանակ մեզ համար ահավոր մեծ դեր ու նշանակություն ունեն երկու ուղղություններն էլ միաժամանակ` առանց մեկը մյուսով բացառելու խնդիր դնելու: Սա Հայաստանի համար ոչ թե պահի, րոպեի շահերի խնդիր է, սա Հայաստանի անցած բարդ ճանապարհի, արժեքների խնդիր է:
Եթե փորձենք ավելի խորը նայել հարցին, ապա ի՞նչ ունենք իրականում: Առաջինը` քաղաքակրթական, արժեքային, մշակութային ժառանգության իմաստով, ինձ թվում է՝ եվրոպացիներն էլ կասկած չունեն, անգամ երիտասարդ սերունդը, որ Հայաստանը այդ ամբողջ համակարգի մի մասն է: Պատահական չէին այն բոլոր, անգամ բանաձևված մոտեցումները, որ եվրաինտեգրումը հեռանկար ու միաժամանակ վերադարձ է մեր ակունքներին: Այստեղ վիճարկելու որևէ հանգամանք չկա: Հարցի մյուս կողմը` փոքր պետությունը, ազգային պետությունը գլոբալացվող աշխարհում որտե՞ղ պետք է իրեն զգա ավելի հարմարավետ, ավելի անվտանգ, ո՞ր զարգացման մոդելի ներքո ինքնադրսևորման հնարավորություններ ունենա: Բնականաբար՝ Եվրոպայի հետ կապելով իր հեռանկարը` որպես ազգային պետությունների համախումբ, որոնցից յուրաքանչյուրը կարողանում է պահել իր կեցվածքը, իր ինքնությունը: Եվրոպական մարդակենտրոն մոդելը մեր նման երկրների համար աննկարագրելի կարևորություն ունի: Ժողովրդավարության, մարդու իրավունքների ողջ բլոկի հետ կապված մարդակենտրոն համակարգի կայացման լավագույն օրինակը Եվրոպան է: Անվտանգության հետ միասին այն զուգահեռ է, և դա է իրականությունը:
Այսօր ունենք հետևյալ իրողությունը: Մենք այսօր ունենք Հայաստան-ՆԱՏՕ փակ սահման, ունենք հարևան, որի հետ խնդիրները ոչ միայն անցյալի, այլև ներկայի խնդիրներ են: Թուրքիայի կողմից վարվող հարկադրանքի քաղաքականության, թշնամանքի, փակ սահմանի խնդիրներ: Անգամ Հայաստանի նախաձեռնած գործընթացը մտավ փակուղի նրանց քայլերի ու գործողությունների արդյունքում: Բայց կա շատ կարևոր էլեմենտ, դա միայն Հայաստան-Թուրքիա սահմանը չէ, դա Հայաստան-ՆԱՏՕ սահմանն է, որը փակ է: Եվ եթե անվտանգության առումով պիտի փորձեինք մեզ հարմարավետ զգալ հայացքն արևմուտք ուղղելով, ապա դա արկածախնդրություն է: Արկածախնդրություն է այն պատճառով, որ նույն մեր եվրոպացի գործընկերները այս հարցերում չկարողացան առաջընթաց արձանագրել: Գուցե կամքն էր քիչ, գուցե հնարավորությունը, գուցե ցանկությունն էր քիչ, որպեսզի այդ փակ սահմանի խոչընդոտը վերանար, փաստը մնում է փաստ` սահմանը շարունակում է փակ մնալ, և այնտեղից տեսնում ենք թշնամական գործողությունների շարունակական վիճակ:
Մեզանից արևելք Ադրբեջանի պարագայում մենք այսօր կանգնած ենք հարցի առաջ, որ սպառազինությունների այնպիսի մրցավազք է պարտադրված Հայաստանին, և տարածաշրջանը այնպես է ռադիկալացվում, որ տարածաշրջանը դառնում է ավելի պայթյունավտանգ: Բնականաբար, ունենք այդ անվտանգության խնդիրները: Ասածիցս երբեք չի հետևում, որ մենք պետք է ունենանք 100% երաշխիք, որ Ռուսաստանը կամ որևէ այլ ուժ ցանկացած պահի կարող է մեր կողքին լինել (անգամ անկախ իրավա-պայմանագրային դաշտից), ես այդքան էլ միամիտ չեմ: Հարցը դա չէ, հարցն այն է, որ մեզ համար նույն անվտանգության համակարգի տեսանկյունից այլընտրանքներ չկան: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, մենք մեր անվտանգությունը, ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները կապել ենք Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ: Պատահակա՞ն է այդ ընտրությունը, իհարկե` ոչ: Դրա տակ կա պատմական, փորձով ապացուցված երանգը, դրա տակ կան նաև Ղարաբաղյան պատերազմի պատմության ընթացքում եղած դեպքերը, երբ թուրքական բանակը տեղաշարժվում էր Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Հնարավո՞ր է սա մոռանալ կամ մի կողմ դնել այսօր: Կարծում եմ` ոչ: Որովհետև այսպիսի բաներ մոռացողները պետություններ են կորցնում: Այո, մեզ համար գործում է «և-և» բանաձևը, արժեքային համակարգ, քաղաքակրթական մոտեցում, երկրի ապագայի տեսլական, գլոբալացվող աշխարհում քո տեղի ու դերի ապահովում, իհարկե` Եվրոպա: Նորմալ, բնականոն ռազմավարական գործընկերությանը հարիր հարաբերություններ, միասնական անվտանգության դաշտին հարիր հարաբերություններ, պատմականից ու ներկայից բխող կապեր, տնտեսական փոխգործակցության ահավոր լայնակի դաշտ` Ռուսաստանի Դաշնություն: Հիմա հարց` սրանք իրարից կտրվա՞ծ են: Իհարկե` ոչ:

-Հասկանալի է, բայց, մյուս կողմից, հասկանալի է նաև, որ պայմաններն են փոխվում: Արժեքային առումով ունենք ընտրություն, բայց ստիպված ենք տնտեսական գործիքների ազդեցության տակ որոշ բաներից հրաժարվել:
-Դեռևս 7-8 տարի առաջ առիթ եմ ունեցել ասելու, որ արդի աշխարհը բավականին մեծ թվով կարծրատիպեր է ջարդում: Զարգացումներն այնքան արագ են և այդ զարգացումների որակական պարամետրերն՝ այնքան փոփոխված, որ ընդամենը 10-15 տարի առաջ գործող կարծրատիպերը դառնում են զարգացման խոչընդոտ: Երբ ինչ-որ պահի հայացքդ ուղղում ես գործընթացին մի փոքր այլ անկյան տակ, հասկանում ես, որ խնդիրը ոչ թե օբյեկտիվ պրոբլեմների մեջ է, այլ՝ կարծրատիպերի: 

Սրանից 7-8 տարի առաջ հանրությանը և նաև մեր եվրոպական գործընկերներին ներկայացվեց այն թեզը, միտքը, որ միաժամակ կարելի է լինել ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի անդամ, ինչն ընդամենը զգացմունքային արձագանք առաջացրեց կամ բախվեց ստերեոտիպների: Նույն իրավական կարգավորիչներով, նույն ֆորմալ դաշտով, որևէ փոխադարձ արգելանքի խնդիր չկա: Այն, որ դուք չեք պատկերացնում, թե դա հնարավոր է, դա ոչ թե իրավական խնդիր է, կամ ոչ թե անհնարինության խնդիր է, դա ձեր պատկերացման խնդիրն է: Թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում, թե՛ անգամ Հայաստանում կար հոռետեսների այնպիսի բանակ, որոնց եթե ասեիր՝ Հայաստանը պիտի կանգնած լինի ասոցացման համաձայնագիր ստորագրելուց 2 ամիս առաջ բանակցությունները հաջող ավարտին հասցնելուց առաջ, և եվրոպական կողմը ֆիքսի, որ բանակցությունները հաջող ավարտվել են, այդ ընթացքում ոչինչ կորցրած չլինելով ՌԴ-ի հետ հարաբերություններում և ՀԱՊԿ-ում՝ նրանք կասեին դա անհնար է: Եթե դա անհնար էր, դա կերևա Վիլնյուսյան գագաթաժողովում կամ դրան նախորդող ժամանակաշրջանում: Եթե դա եղավ անհնար, դա նշանակում է, որ մեր եվրոպական գործընկերները չկարողացան իրենց պատկերացումների մեջ այդ փոփոխություններն ընկալել: Ես հույս ունեմ, որ այդ «և-և» բանաձևը դեռ շարունակելու է գոյատևել, կյանքի կոչվել:
Եվ վերջապես կա հարցի երրորդ կողմը, մի կողմ դնենք զգացմունքային դաշտը (երեկվա արձագանքներում գերակշռում էր զգացմունքային տարրը): Ես մեր վերլուծական ընկերակցության շատ անդամների ասում էի, որ երբեք մի բացառեք Մաքսային միության հետ մեր հնարավոր սերտացումը, անգամ հնարավոր անդամակցությունը, չգիտես ինչից ելնելով, կարծես թե այդ հավանականության վրա խաչ էին քաշում և նույն ձևով նախապատրաստում հասարակությանը: Վերադառնանք ռեալպոլիտիկ. Հայաստանը վերջին 6 ամսվա ընթացքում ավելի ակտիվ շրջանառության մեջ դրեց «արդյունավետություն» կոչվող թեզը: Մեր համար կարևոր չէ՝ որևէ կողմում լինել ինտեգրացիոն գործընթացների մասնակից, զուտ մասնակցության համար, կամ զուտ թուղթ, պայմանագիր ունենալու համար, որը կիրառական դաշտում իրենից ոչինչ չի ներկայացնում: Եթե կա ինտեգրացիոն գործընթաց, ինտեգրացիոն մասնակցություն, դա պետք է բերի որոշակի շահերի, դա պետք է բերի որոշակի դիվիդենտներ` առաջին հերթին տնտեսական (եթե մենք խոսում ենք տնտեսական գործընթացների մասին, իսկ հիմա մենք խոսում ենք տնտեսական գործընթացների մասին), դա պետք է լինի շոշափելի թե՛ պետության, թե՛ հանրության, թե՛ յուրաքանչյուրիս համար: Հայաստանի կողմից դրվեց խնդիր` մենք այդ հարցին մոտենում ենք ոչ թե արտաքին քաղաքական ուղենիշների կամ այդ ուղենիշների փոփոխության տեսանկյունից`ոչ, ինտեգրացիոն գործընթացը չափվում է արդյունավետությամբ:

- Ինչո՞վ է դրսևորվելու այդ արդյունավետությունը:
-Շատ պարզ` Ասոցացման համաձայնագիրը և ԽՀԱԱԳ համաձայնագիրն արդյունավետ են այն դեպքում, երբ առկա է կոմունիկացիոն ճանապարհ դեպի եվրոպական շուկաներ, երբ բաց է հայ-թուրքական սահմանը: Հակառակ պարագայում նրա արդյունավետությունը էապես նվազում է: Պատահական չէր, որ Քիշնևում անգամ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում դրվեց այդ էլեմենտը, որ մենք այսքան ժամանակ այս ճանապարհով գնում ենք և այսքան ժամական այս բանակցությունները վարել ենք, բայց հիմա եկել է հասկանալու պահը, թե արդյո՞ք մենք ունենալու ենք այդ արդյունավետությունը: Սահմանի բացման հետ կապված գլոբալ աշխատանք է պետք տանել, և պետք է տանել դա ոչ թե Հայաստանին թողնելով միայնակ, ոչ միայն այն կոնտեքստով, թե Հայաստան-ՆԱՏՕ սահման է փակ, այլ հստակ հիշել, որ Թուրքիան Եվրոպական մաքսային միության անդամ է, և հետևաբար՝ Եվրոպական մաքսային միության սահմանն է փակ: Արդյունավետության խնդիրը կապված է այս ամենի հետ:

- Նույն կերպ մենք ընդհանուր սահման չունենք նաև Մաքսային միության հետ:
-Այո, մենք Մաքսային միության հետ չունենք ընդհանուր սահման: Մեր ռուս գործընկերները մի քանի անգամ շատ անզգուշաբար բերեցին Կալինինգրադի օրինակը, որի մեջ անզգուշության բոլոր էլեմենտները կան` քաղաքական, տնտեսական և կոռեկտության: Սակայն այստեղ հաշվի չի առնվում այն իրողությունը, որ Կալինինգրադի պարագայում թեև չկա ցամաքային, սակայն կա ծովային սահման: Եվ երկրորդ հանգամանքը` սահմանի բացակայությունը չի խոչնդոտում համագործակցության և տնտեսական աճին, բայց դա միայն ՌԴ-ի կամ Կալինիգրադի մարզի ջանքերի արդյունքը չէ, դա տրանզիտ ապահովվող ԵՄ-ի շնորհիվ է` ՌԴ-ԵՄ պայմանավորվածությունների շրջանակում: Սակայն մեր դեպքում հարց է առաջանում` փոխարինողն ո՞վ է մեր դեպքում. Վրաստա՞նը, Իրա՞նը, Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան: Հետևաբար, հարցը, արդյունավետության տեսակետից դիտարկելու դեպքում, ի հայտ է բերում խնդիրների շարք. պետք է վերագործարկվի աբխազական երկաթգիծը: Մի բան է քաղաքական հայտարարությունը, բոլորովին այլ բան է դրա փաստացի իրագործումը: Եվ եթե մենք այս պայմանագրի մաս կազմենք, դրա արդյունավետությունը չափվելու է հետևյալ գործոններով` աբխազական երկաթգծի անխափան գործարկում, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցում և գործարկում, ինչը հարավային կողմից հնարավորություն կտա մուտք գործել Մաքսային միության տարածք, հնարավորության պարագայում Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և Ադրբեջանի կողմից ապաշրջափակում: Սա է արդյունավետության գրավականը: Հիմա դրվա՞ծ է այս ամեն ինչում արդյունավետության հարցը: Ինքներս մեր առաջ արդարացի լինելու համար պետք է փաստենք, որ դրված է: Երեկ հնչեցված երկու հայտարարություններից մեկում ընդգրկված է և՛ երկաթգծերի մասը, և՛ կոմունիկացիոն, և՛ լոգիստիկ ճանապարհների, նոր ուղիների խնդիրը: Այստեղ ընկալումն առկա է: Հետևո՞ւմ է արդյոք դրանից, որ այս ամենը տեղի կունենա: Այս հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, այն պատճառով, որ դրա համար պետք է տարվի հետևողական աշխատանք: Բնականաբար, դա միայն մեզանից կախված չէ, սակայն փաստաթղթով դա ամրագրվեց: Արդյունավետության խնդիրներից է ՀՀ էներգետիկ արդյունավետությունը, նրա հիմքերի ամրացումը: Արդյունավետության խնդիրներից է ատոմակայանը` ներկայումս գործողը և ապագայում կառուցվողը: Փաստաթղթով սա նույնպես ամրագրված է: Մենք հիմա տեսնում ենք հեռավոր ինչ-որ իրականության նախերգանք, որի մեջ արդյուավետության այս էլեմենտները տեղադրված են: Հիմա արդեն գործընթացը պետք է ցույց տա, թե արդյո՞ք դրանք միայն խոսքեր են, թե այդ ուղղությամբ կկատարվեն անհրաժեշտ քայլեր: Այս ամբողջ ընթացակարգի մեջ ներկայումս հետաքրքրական են Բելառուսի, Ղազախստանի արձագանքները: Սակայն այստեղ էլ կան նուրբ հարցեր: Գործընկերներից բոլորն էլ տեղյակ են ՀՀ-ԼՂՀ ընդհանուր մաքսային տարածքի մասին: Այստեղ նույնպես առկա է արդյունավետության էլեմենտ:

-Եթե ամփոփենք, կարելի է բնութագրել` փոփոխություն կրե՞լ է արդյոք Հայաստանի հռչակած «և-և» բանաձևը:
-Բանաձևը մնում է նույնը` մենք Եվրոպական ուղղությամբ խնդիրներ չենք ուզում ունենալ և այս ուղղության հետ կապված, իմ կարծիքով, շատ լավ կլինի, որ առաջիկայում ՀՀ-ն կրկին վերահաստատի իր դիրքորոշումը նոյեմբերյան վիլնյուսյան գագաթնաժողովի և այստեղ ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ (Panorama.am – Պ-ն Բեքարյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել այսօր կեսօրին, երբ դեռևս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեավար Վիգեն Սարգսյանը հանդես չէր եկել հայտարարությամբ, որտեղ ըստ էության հենց վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը): Գնդակը ինչ-որ մասով նաև եվրոպացիների դաշտում է, «և-և» քաղաքական գծի` նրանց կողմից ընկալման տիրությում: Նախօրեի ոչ մի փաստաթղթում եվրոպական գծին խոչնդոտող որևէ բառ կամ խոսք չկա: Ընդհակառակը՝ երկու նախագահների` արդեն վերջում հանրության առաջ հնչեցված խոսքում ՀՀ նախագահը նշում է, որ միևնույն է՝ եվրոպական ուղղությամբ ծավալվող գործունեությունը շարունակվելու է: Այստեղ ուղղակի խոչնդոտող էլեմենտ դրված չէ: Եթե այս ամենը ընկալելի է նաև եվրոպացիների համար և հնարավոր է տանել այս «և-և» քաղաքական գիծը, ապա մենք կգանք ու կհասնենք ինչ-որ հանգրվանի, որն արդեն տեխնիկական կարգավորումների միջոցով հնարավոր կլինի իրականացնել: Սա մեզ համար առավել քան կարևոր է: Պատկերացրեք մի իրավիճակ`ունենք ստորագրված և վավերացված ասոցացման պայմանագիր, խոր և համապարփակ առևտրի պայմանագիր, որը դառնում է ներպետական օրենսդրության մասը: Դրանից հետո, օրինակ, ստորագրվում են Մաքսային միության կարգավորիչները և օրինակ՝ իրար հակասող դրույթներ: Եթե, օրինակ, Մաքսային Միության 25 դրույթից երեքի վրա վերապահում լինի, իսկ 22-ը գործի, ո՞ւմ դա կխանգարի: Չմոռանանք նաև, որ Ռուսաստանն առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, և հետևաբար, ԵՄ-ի կարգավորիչների հետ հիմնականում պետք է առկա լինի ոչ թե բախում, այլ՝ հատում: Եթե կան բախվող կետեր, կարելի է այդ կետերի հետ կապված վերապահումներ անել: Մեր խնդիրն է այս ճանապարհով շարունակել գնալ և այդ արդյունավետությունը դնել հիմքում: Ի դեպ, ասեմ մի բան, որ առաջին հայացքից կարող է սրա հետ կապ չունենալ: Տեսեք` արդյունավետություն, արժեքներ, նոր միայն` պահի ու վայրկյանի շահեր: Երբ մենք այս բանաձևը դնում ենք, շատերին այն թվում է աննորմալ: Ես միշտ ցանկացել եմ, որ մեր եվրոպացի գործընկերները մեզ հետ առնչվեն առավելապես արժեքների դաշտով: Ոչ թե, օրինակ, քաղաքական շահերից ելնելով՝ եկեք ինչ-որ գործընթաց արագացնենք, ինչ-որ գործընթաց դանդաղեցնենք, այլ գործընթացներն այնքան համապատասխանեն արժեքներին, նախանշված հայեցակարգին, որ այդ գործընթացների ներքո քո բոլոր ինստիտուցիոնալ օղակները կարողանան զարգացում ապրել: Շատ ավելի լավ, որ արժեքային, չափորոշիչների կատարման դաշտերում շատ ավելի պահանջկոտ լինեն: Երկարաժամկետ հեռանկարում ցանկացած պահանջկոտության ավելացում մեր երկրի ավելի լավ տեսլականի վրա է աշխատում: Երկարաժամկետ հեռանկարում՝ մեր երկրի ավելի լավը դառնալու վրա է աշխատում: Ես բնավ չէի ուզենա, որ մենք հայտնվեինք այնպիսի իրավիճակում, որ ոչ մի ներքին բարեփոխում չարած քաղաքական որոշմամբ քեզ մի տեղից շպրտում են մեկ այլ տեղ, և հետո դու հայտնվում ես այն իրավիճակում, ինչպիսին ջուրն ընկած մարդը, ով լողալ չգիտի: Փոխարենը դու ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով կարողանում ես ինչ-որ ընթացքներ հասունացնել և հասնել: 

Մենք այստեղ խնդիր ունենք, և դրան չի կարելի չանդրադառնալ. սեփական հանրության հետ աշխատանքը պետք է լինի ավելի արդյունավետ: Որովհետև, եթե մենք հիմա նայում ենք, թե ինչ է կատարվում սոցցանցերում, ապա պարզ է, որ հանրությունը երեկվա իրավիճակին, երեկվա «վորդինգով», պատրաստ չի եղել: Եվ հանրության տված այդ զգացական արձագանքը ինչ-որ տեղ այդ անպատրաստվածության արդյունք է: Իսկ այստեղ արդեն թե՛ քաղաքացիական սեկտորը, թե՛ մեդիան, թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական ընդդիմությունը և մնացած բոլորը՝ ամեն մեկն էլ ինչ-որ բան պակաս է արել:

- Վերջում` Հայաստանի հայտարարությունը նշանակո՞ւմ է արդյոք հրաժարում Ասոցացման համաձայնագրից:

- Մեր կողմից ես չեմ տեսնում ինչ-որ հայտարարություն, որ մենք հրաժարվում ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Այժմ հարցը եվրոպական արձագանքի, մեր և նրանց աշխատանքի, նրանց ընկալումների դաշտում է առավելապես: Նորից եմ կրկնում, մենք այս հարցին կարող ենք ավելի գլոբալ անդրադառնալ, տալ վերլուծություն, եթե ինչ-որ պատուհան փակվի Վիլնյուսում կամ Վիլնյուսից առաջ: Այդ ժամանակ մենք կունենանք այլ վերլուծությունների խնդիր: Հիմա փորձել այս ամենն ավելի տրագիկ ընդունել՝ կարծում եմ, դեռ վաղ է:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}