Իրանի նախագահ Հասան Ռոհանին կմեկնի Նյու Յորք. ՄԱԿ-ի ԳԱ նիստում նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին
«Իրանի նախագահը որոշում է կայացրել մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Ըստ իրանական աղբյուրի՝ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 17-ին: Ամսի 23-ին տեղի կունենան հազարամյակի զարգացման նպատակների վերաբերյալ քննարկումներ: Ամսի 24-27-ը նախատեսվում են ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում