Տնտեսություն 19:17 05/09/2013

Ն. Գալստյան. Հայաստանը լիիրավ չպետք է անդամակցի որևէ մաքսային միության

 «Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել Եվրամիության հետ համագործակցության համատեղումը ոչ թե Մաքսային միության, այլ ԱՊՀ շրջանակներում Հայաստանի տնտեսական համագործակցության հետ: Սրանք տարբեր բաներ են»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը ` նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Նրա դիտարկմամբ, որևէ միությանը կամ կազմակերպությանը «միանալը» բավական տարողունակ հասկացություն է և կարող է շատ բան նշանակել` լիիրավ անդամակցություն, դիտորդի կարգավիճակ, ասոցիատիվ անդամություն և այլն: Հետևաբար, ըստ քաղաքագետի, դեռևս անորոշ է, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին որոշումը կոնկրետ որ «միանալուն» է վերաբերում:

«Խնդիրը նրանում է, որ ցանկացած մաքսային միությանը լիիրավ անդամակցությունը պետությանը զրկում է ինքնուրույն արտաքին մաքսային քաղաքականություն վարելու իրավունքից: Միջազգային հարաբերություններում զուտ տեխնիկապես հնարավոր չէ համատեղել մաքսային որևէ միությանը լիիրավ անդամակցությունը երրորդ պետության հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ»,-ասաց քաղաքագետը:

Միևնույն ժամանակ նա տեսականորեն հնարավոր համարեց երկու ինտեգրացիոն գործընթացների համատեղումը, եթե Եվրամիությունն ու Մաքսային միությունը իրար միջև կնքեն համապատասխան ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր:

«Եթե Մաքսային միությունը Եվրամիության հետ կնքի ինչ-որ պայմանագիր, որը թույլ կտա ազատ առևտրի գոտի ստեղծել նրանց միջև, ապա հնարավոր կլինի Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտու նախատեսված ձևաչափը շարունակել: Սակայն պետք է փաստել, որ հայտարարության մեջ Եվրոպական հանձնաժողովը նկատի է ունեցել համատեղելիության ոչ թե Մաքսային միության, այլ պարզապես ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության հետ»,- ընդգծեց Ն. Գալստյանը` հավելելով, որ Մաքսային միությանը Հայաստանի լիիրավ անդամակցության դեպքում հնարավոր կլինի ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի միայն իրավա-քաղաքական մասը, բայց ոչ ազատ առևտրի մասին պայմանագիրը:

Փորձագետի անձնական համոզմամբ` Հայաստանը չպետք է լիիրավ անդամակցի որևէ մաքսային միության, լինի դա եվրոպական, թե եվրասիական, այլ փորձի յուրաքանչյուր կողմի հետ կոնկրետ հարցերում համագործակցել:

«Արժե համագործակցել կոնկրետ հարցերում, պայմանագիր կնքել` դիտորդի կամ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, որովհետև դա էլ է նշանակում միանալ: Երբ մենք միացել ենք ՆԱՏՕ-ի Եվրոատլանտյան խորհրդին, մենք չենք դարձել ՆԱՏՕ-ի անդամ, այլ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում համագործակցում ենք: Մենք անդամակցում ենք մի խորհրդի, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կառույցներից մեկը, բայց դա չի նշանակում անդամակցել ՆԱՏՕ-ին: Պետք չէ անդամակցել որևէ մաքսային միության, լինի եվրոպական, թե եվրասիական, որը կարող է սահմանափակել մեր ինքնիշխանությունը»,- նշեց Նարեկ Գալստյանը:

Նախորդող` Սերժ Սարգսյան. Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը

Վիգեն Սարգսյան. Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու խնդիրը մնում է Հայաստանի օրակարգում (Տեսանյութ)

Սերժ Սարգսյան. Հայաստանի որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:19
Իշխանական պատգամավորն ԱԺ-ի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար.Սրբազան պայքար
«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքն արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամաբոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ՝ ԱԺ-ում ունեցած ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփիչ միջոցառմանը հայտնեց և՛...
Աղբյուր` Panorama.am
20:49
Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ծանր են տարել սրբազանի Կիրանցում հայտնվելը, Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան
«Շարժվում ենք առաջ՝ մինչ հաղթական ավարտ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, ողջունելով ներկաներին, ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե՝ պետականության երաշխավոր․ Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին
«Պապ թագավորի պատմությունը բացարձակ աղերս չունի իր հետ։ Ինքն անընդհատ կորցրել է։ Անկախ նրանից,թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կիրանց գյուղ անցնելու երկու ձև կա, թող իրենք ընտրեն․ Բագրատ սրբազան
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփում է  օրը։ Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել տնտեսագետների, կրթության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
19:37
Եկան «սելֆի» արեցին ու գնացին․ Նոր Արեշ փողոցի բնակիչը կդիմի դատարան
Նոր Արեշի 48-րդ փողոցի բնակիչ Խաչատուր Սարաֆյանը Panorama.am-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ գույքի վնասի փոխհատուցում ստանալու...
Աղբյուր` Panorama.am
19:14
Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել․ Արսեն Խառատյանը՝ Փաշինյանին
«Ալիք մեդիա Հայաստան»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը գրում է․ «Մի վնասիր` «Do no harm» Մայիսի 22-ին, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Զարմանում եմ՝ ինչո՞ւ է այն մերժվել․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկի մասին
«Մեր խնդիրն է, որ մենք ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվերի տեղ չթողնենք։ Հասկանում ենք, որ Հայ առաքելական եկղեցին ունի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Որևէ խթան գոյություն չունի՝ մարդկանց մղելու գերազանցության․ Բագրատ Սրբազան
 Բագրատ Սրբազանը  հանդիպում ունեցավ կրթության ու գիտության ոլորտի մասնագետների հետ։ Սրբազանը նշեց, որ հավաքի կազմակերպման նպատակն...
Աղբյուր` Panorama.am
18:22
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում
Մայիսի 22-ին ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պապ թագավորն այլևս չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն. Նիկոլ Փաշինյան
«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Ես որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանի պետությունը չի սպանվելու,...
Աղբյուր` Panorama.am
17:52
Անիտա Ավետիսյանի ու Դավիթ Հակոբյանի գեղեցիկ պարը
«Մոխրոտի երազներ» սերիաալում թոռնուհի կերպարը մարմնավորող Անիտա Ավետսիյանն ինսթագրամի իր էջում գեղեցիկ պարի տեսանյութ է հրապարակել,...
Աղբյուր` Panorama.am
17:45
«Դիզելի գործով» որոշումը կհրապարակվի մայիսի 29-ին
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Աղբյուր` Panorama.am
17:32
Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան
Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը, որի մասնակցությամբ Anora ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, պատմել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:28
Սերժ Սարգսյան. Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք մեթոդներին, որոնք այսօր կիրառվում են
«Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է։  Կողմ ենք,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Արտաշատի նախկին ոստիկանապետն արդարացվել է
4 տարի տևած քննության արդյունքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Նախագահ, դատավոր՝ Հարություն Պետրոսյանի դատավճռով...
Աղբյուր` Panorama.am
17:13
Կարկուտ, ամպրոպ, քամու ուժգնացում. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում մայիսի 22-ին և 23-ին՝ կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ալի Խամենեի. Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ
«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ,  և այդ զգայունությունն ու հոգատարությունը...
Աղբյուր` Panorama.am
16:47
Հայաստանի գահավիժումը կարելի է կասեցնել բացառապես այս իշխանություններին հեռացնելով. Շարմազանով
«Միավորումը պետք է լինի գաղափարական, արժեքային, մենք սատարում ենք նիկոլմիզ դեմ պայքարին և մասնավորապես «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:43
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը...
Աղբյուր` Panorama.am
16:31
2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են. «ԼՈԻՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:28
Շարժման հաղթանակը պետք է լինի համահայկական հաղթանակը. Սուրեն Պարսյան
«Մեզ ոչ միայն իշխանություն-ընդդիմություն համերաշխություն  է պատեք, այլը՝ հարուստների-աղքատների, պաշտոնյաների-քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
16:19
Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր. ՔՊ-ական
«Հայաստանի ինքնիշխան տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է։ Հայաստանի, իմ նշած ինքնիշխան տարածքից, Ադրբեջանի կողմից օկուպացված է 208...
Աղբյուր` Panorama.am
16:07
Վարկային խեղդօղակն այսօր նաև կառավարության վզին է. Ատոմ Մարգարյան
«Այդ սուտն ու կեղծիքը տասնամյակներ շարունակ տնտեսության, գործարքների, գործընկերների, պետություն-հարկատու հարաբերությունների  մեջ է...
Աղբյուր` Panorama.am
16:02
Քաղաքագետի և փաստաբանի արձագանքները՝ Սպիտակցի Հայկոյի որդու ձերբակալությանը
«Հանցավոր մտադրության բացահայտումը հանցագործություն չէ: Հանցավոր է միայն արարքը՝ ոչ միտքը: Դա բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ես պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել, դուք պատրա՞ստ եք. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին և ՔՊ-ականներին
«Հայաստանի տարածքը որքա՞ն է։ Այդ հացը ձեզ ենք տալիս, իշխանությունները դուք եք։ Այստեղից երբ որ հայտարարում եք՝ 29 հազար 743 քկմ, ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Մելքումյան. Այս շարժումը ծնվեց ռիսկի դիմակայման համար
«Այս շարժումը հենց այնպես չծնվեց, այն ծնվեց առաջացած ռիսկի դիմակայման համար»,- ասաց տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին
13:50 22/05/2024

Բագրատ Սրբազան. Իրավապահ համակարգը պետք է արձագանքի ՔՊ-ականների ելույթներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}