ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով միմյանց ուղերձներ են հղել
«Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով միմյանց ուղերձներ են հղել, և եթե կարիք լինի, ապա այդ գործընթացը կշարունակենք»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ ս.թ. օգոստոսի 26-ին Իրան էր մեկնել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, ով Իրանի իշխանությունների հետ քննարկել էր Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին իր առաջին մամլո ասուլիսում, անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր երկխոսությանն առնչվող հարցին, մասնավորապես պատասխանել է. «Մենք ուշադրությամբ հետևելու ենք ԱՄՆ-ի քայլերին. կառուցողական և իմաստալից քայլերի դեպքում Իրանի կառավարությունը համապատասպան դիրքորոշում կարտահայտի: Պատրաստ ենք, լրջությամբ, առանց ժամանակ վատնելու երկխոսության մեջ մտել, եթե իհարկե, հակառակ կողմն ունի այդ պատրաստակամությունը»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմում է ի շահ «Ալ-Կաիդայի»
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի
Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը ԻԻՀ ԱԳ նոր նախարարի ծրագրում. Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Արդյո՞ք պատերազմի դեպքում Իրանը Սիրիային զենք կտրամադրի. ԻԻՀ ՊՆ պատասխանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան