Ջեյմս Ուորլիքը Ադրբեջանում է, վաղը կգա Հայաստան
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է.
«Ուրախ էի այսօր հանդիպել Ադրբեջանի նախագահին, արտգործնախարարին և պաշտպանության նախարարին՝ (Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ) խաղաղ գործընթացը քննարկելու համար։ Վաղը մեկնում եմ Հայաստան»։
Ուորլիքը իր հետ Բաքու էր տարել նաև ԱՄՆ նախագահ Օբամայի ուղերձը՝ ուղղված Ադրբեջանի նախագահին, որտեղ, մասնավորապես, արտահայտվում է ԱՄՆ անվերապահ աջակցությունը խաղաղ գործընթացին, այդ թվում նաև կողմերի միջև ուղղակի շփումներին։
Երևանում դեսպան Ուորլիքը հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ