«Այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նորոգված ջանքերի ժամանակն է». ՀՀ Նախագահին Բարաք Օբամայի հղած ուղերձը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան կատարած իր առաջին պաշտոնական այցի առթիվ Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում նրան է փոխանցել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի նամակը։
Նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը` Panorama.am-ի:
«Մեծարգո պարոն Նախագահ,
դեսպան Ջեյմս Ուորլիքի Երևան կատարած առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը:
Նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա նվիրվածության մասին:
Ես հույս ունեմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձը և Ձեր կառավարության՝ առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների աշխատանքին և խաղաղ գործընթացին։ Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտվեք Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորություններից եւ պատրաստ լինեք համանախագահների ժամանակի և փորձառնության միջոցով առաջ շարժվելու բանակցությունների ներկայիս փակուղուց։ Փոխզիջումների ընդհանուր ուրվագծերը արդեն իսկ հստակեցված ունենալով՝ այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նորոգված ջանքերի ժամանակն է»։