Ժիրինովսկի. Իրանի դեմ ռազմական հարձակման դեպքում իրանցի ազարիները կանցնեն Ադրբեջան, իսկ Բաքուն`չի դիմանա
«Իրանի դեմ ռազմական հարձակման մասին որոշումն արդեն կայացվել է, մնում է ոչնչացնել Սիրիան»,-այդ մասին ռուսական «ntv.ru» կայքի հաղորդմամբ՝ Պետդումայում Սիրիայի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
Ռուսական աղբյուրի հաղորդմամբ՝ ՌԴ Պետդումայի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ Արևմուտքին կոչ անելով ռազմական հարձակում չգործել Սիրիայի վրա, այլ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:
Քննարկման ժամանակ (ՌԼԴԿ) ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, անդրադառնալով Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և հավանական պատերազմից հետո Իրանին սպառնացող վտանգներին, մասնավորապես նշել է. «Գլխավոր խաղացողն այստեղ Իսրայելն է, Իսրայելը վախենում է Իրանից. Իրանի վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է, ուստի զորքերը Իրանի սահմանին մոտեցնելու համար, անհրաժեշտ է վերացնել Սիրիան. Նրանց քիմիական զենքը չի հետաքրքում, միայն իշխանությունը, որը թույլ չի տա դաշնակից երկրների զորքերը մոտեցնել Իրանի սահմանին: Հետևաբար, Իրանի ոչնչացմամբ՝ Իսրայելը կհանգստանա, իսկ մեզ բաժին կհասնեն Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի գրոհայինները»:
Ժիրինովսկին իր խոսքում մտահոգություն է հայտնելով, որ պատերազմի դեպքում էթնիկական մեծ հոսք կլինի դեպի Հյուսիսային Կովկաս, հավելել է. «Սիրիայից արդեն 2 միլիոն մարդ է հեռացել, իսկ Իրանից կգնա 20 միլիոն մարդ: Իրանցի ազարիները պատերազմից փրկվելու համար կշարժվեն դեպի հյուսիս, իսկ հյուսիսում՝ Բաքուն, չի դիմանա»:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանը ի՞նչ դիրքորոշում կորդեգրի
Իրանի ՊՆ. Տարածաշրջանում ով առաջինը սկսեց պատերազմը, նա էլ կլինի առաջին պարտվողը
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. ԱՄՆ-ն Սիրիայում պատերազմում է ի շահ «Ալ-Կաիդայի»
«Իրանը թյուրքի, ֆարսի, բալուչի, արաբի, կամ լորի կառավարություն չունի»... Ռոհանիի նախազգուշացումը Անկարային և Բաքվին
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով միմյանց ուղերձներ են հղել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում