Նալբանդյան. Հայաստանը վճռական է Եվրոպական գործընկերների հետ պահպանել և զարգացնել ձեռքբերումները (Տեսանյութ)
Հայաստանը հաստատակամ է` ԵՄ հետ առաջ տանել հնարավոր բոլոր ուղղություններով սերտ փոխգործակցությունն այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնկան հանդիպմանը հետևած ասուլիսում:
«Հայաստանը առաջ է նայում և վճռական է Եվրոպական մեր գործընկերների հետ միասին պահպանել և զարգացնել այն ձեռքբերումներն ու առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիների ընթացքում ԵՄ հետ մեր հարաբերություններում»,-ասաց ԱԳ Նախարարը: