Ֆյուլե. Սպառնալիքները ՌԴ-ից, որոնք կապված են Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի են
«Եվրամիությունը հավատարիմ է մնում մեր բոլոր վեց գործընկեր պետությունների հետ Արևելյան գործընկերությունը առաջ տանելու սկզբունքին. մեր քաղաքականությունն ու սկզբունքները հստակ են, թափանցիկ ու կանխատեսելի: Մեր քաղաքականությունը տարբերակում ու արտացոլում է գործընկերների հավակնությունները, նրանց նվիրումը և հավատարմությունը այն արժեքներին ու սկզբունքներին, որ փոխհարաբերությունների հիմքն են»,- այսօր Երևանում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հետևած ասուլիսում:
Երկրորդ կարևոր բանը, որ ցանկացավ հայտնել Շ.Ֆյուլեն այն էր, որ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովը, որը կկայանա նոյեմբերի վերջին, փոխելու է իրավիճակը, քանի որ քաղաքական ասոցացում է առաջացնում և տնտեսական ինտեգրում հարևանների հետ. «Մենք ընձեռում են քաղաքական վերափոխման գործիք, տնտեսական արդիականացման հնարավորություններ. այն օգտակար կլինի մեր գործընկերների համար, նաև օգտակար կլինի մեր հարևանների հարևանի համար` կասկած չկա այդ առումով: Մեր աշխատանքը և գործը նախադրյալների ձևավորումն է ապագայում ազատ առևտրի գոտի ձևավորելու համար` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- նշեց նա:
Երրորդ կարևոր ուղերձը` «Եվրասիական միության պրոեկտի զարգացման ժամանակ պետք է հարգել մեր գործընկերների ինքնիշխան որոշումները». «Սպառնալիքները Ռուսաստանից, որոնք կապված են Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի են: ԵՄ-ն կօժանդակի և կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշման»,- շեշտեց Ֆյուլեն:
Նշենք, որ նախքան Ֆյուլեի ելույթ ունենալը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը հաստատակամ է` ԵՄ հետ առաջ տանել հնարավոր բոլոր ուղղություններով սերտ փոխգործակցությունն այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը և առաջ է նայում ու վճռական է Եվրոպական մեր գործընկերների հետ միասին պահպանել և զարգացնել այն ձեռքբերումներն ու առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիների ընթացքում ԵՄ հետ մեր հարաբերություններում:
Նախորդիվ`
Նալբանդյան. Հայաստանը վճռական է Եվրոպական գործընկերների հետ պահպանել և զարգացնել ձեռքբերումները
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան