ԱԻՄ առաջնորդ. Մաքսային միություն գոյություն չունի
«Մաքսային միություն գոյություն չունի, ծրագրում են այդպիսի բան ստեղծել: Վերջում այդ միության մեջ մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը: Ռուսաստանն էլ է դուրս գալու, մնալու է միայն փչացած Հայաստանը»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ հույս ուներ, որ Մոսկվայից Հայաստան վերադառնալուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարելու էր, որ «ստիպված է համաձայնել միանալ Մաքսային միությանը, մեր կողմնորոշումը Եվրոպան է», սակայն դա տեղի չունեցավ:
Ըստ Պ. Հայրիկյանի, նաև սուտ է, որ այդ միությանն անդամակցությունը ծրագրավորված է եղել, այլապես ՀՀԿ-ն, ինչպես ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» չէր դառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ, քանի որ այդ կուսակցությանը միայն Եվրոպա ձգտող կուսակցություններ են անդամակցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան