Բարաք Օբամա. ԱՄՆ-ն հարգում է միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը
«ԱՄՆ-ն հակված չէ Իրանի իշխանական համակարգի փոփոխությանը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահը, իր ելույթի ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, մասնավորապես նշել է. «Ես Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակում նշել եմ, որ մենք ցանկանում ենք միջուկային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն, միևնույն ժամանակ հայտարարել ենք, որ թույլ չենք տա ձեռք բերել միջուկային զենք»:
Շարունակելով թեման՝ Օբաման հավելել է. «ԻԻՀ հոգևոր առաջնորդը ընդդեմ միջուկային զենքի կիրառման ֆեթվա է արձակել, նախագահ Ռոհանին ևս դա հաստատել է, որ Իրանը ատոմային ռումբ չի ստեղծելու: Մենք հարգում ենք միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորք մեկնելուց առաջ լրագրողներին հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով իր այցի հիմնական նպատակին, մասնավորապես հայտարարել էր. «Իրանի ժողովուրդը երբեք հակված չի եղել զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, նրա նպատակը միայն առաջընթացն է: Այցի ընթացքում ջանալու եմ, որպեսզի Իրանի ժողովրդի ձայնը հաղորդեմ աշխարհին և հայտարարեմ, որ պատժամիջոցը՝ դա անօրինական և անընդունելի է և Իրանի թշնամիները այդ կերպ ոչնչի չեն հասնի»:
Նախորդող հրապարակում՝
Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից. Իրանագետ