Էրդողանը ՄԱԿ-ին մեղադրել է անարդար լինելու մեջ
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ «Աշխարհը հիմնվում է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների տեսակետների վրա, իսկ նրանց տեսակետը արդար լինել չի կարող»: Այս մասին տեղեկացնում է «World Bulletin» պարբերականը:
Ըստ Թուրքիայի վարչապետի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները պետք է փոխվեն: Էրդողանը ՄԱԿ-ին միաժամանակ մեղադրել է անգործության մեջ:
Էրդողանը նաև նշել է, որ տարածաշրջանում Թուրքիան բացառիկ երկիր է, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, կայունությանը, բարեկեցության և հատկապես ժողովրդավարությանը:
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին