Քաղաքական 13:45 25/09/2013

Հարությունյան. Ցանկացած քաղաքական որոշում գին ունի, եվրոպացիները մեզ պետք է վճարեն

 Արտաքին քաղաքական ցանկացած նախաձեռնություն պետք է համապատասխանի մեր ազգային անվտանգության առաջնահերթություններին: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:

«Կարծում եմ, որ շատ օրիգինալ միտք արտահայտած չեմ լինի, եթե փաստեմ, որ մեր արտաքին քաղաքական ցանկացած նախաձեռնություն նախևառաջ պետք է համապատասխանի մեր ազգային անվտանգության առաջնահերթություններին: Որևէ արտաքին քաղաքական նախաձեռնություն չի կարող վտանգել մեր ազգային անվտանգությունը, վերածվել նոր սպառնալիքների և ավտանգության նոր մարտահրավերի»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Բանախոսի համոզմամբ` հենց հաշվի առնելով ազգային անվտանգության հարցում երկրի առջև ծառացած մարտահրավերները` Հայաստանը որոշում կայացրեց ընտրել համագործակցության Եվրասիական վեկտորը`այն է Մաքսային միության անդամակցությունը:

«ՀՀ-ի հիմնական արտաքին քաղաքականության սպառնալիքը թուրք ադրբեջանական տանդեմն է: Եվ հենց ազգային անվտանգության նկատառումներից ելնելով` երկրի ղեկավարությունը կայացրել նման որոշում»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

«Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փորձելու է վերականգնել ԽՍՀՄ երբեմնի ուժային կենտրոնը: Իսկ դա միայն մեկ պարագայում է լուծելու, եթե փորձեն ապահովել ազդեցությունը գոնե ԽՍՀՄ տարածքում: Դա ՌԴ-ի համար այս երկրների՝ իր հետ լինել-չլինելն էր: Ուստի ՌԴ-ն սկսեց կասկածել, որ արևելյան գործընկերության ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանում իր աշխարհագրությունը նեղացնել»,- հավելեց բանախոսը:

Սակայն, ըստ Խոսրով Հարությունյանի, անհրաժեշտ է շեշտել այն իրողությունը, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բխում է, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի` անվտանգության ոլորտում ռազմավարական հետաքրքրություններից:

«Ռուսաստանը «պատրոն» չէ, մենք էլ նրա «կլիենտը» չենք: Ռուսաստանում դա պիտի հասկանան: Խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, այլ նաև Հարավային ուղղությամբ Ռուսաստանի շահերի անվտանգության ապահովման մասին: Սա է կարևորը: Այն տեսակետը, թե Մաքսային միությանը անդամակցությունը բացարձակապես բխում է միայն Հայաստանի անվտանգության շահերից, թերի է և քաղաքական առումով կիսատ-պռատ: Մենք պետք է հասկանանք, որ այս գործընթացը, նախևառաջ, բխում էր Ռուսաստանի շահերից, այլապես պաշտոնական Մոսկվան այդչափ նախանձախնդիր վարք չէր ցուցաբերի այս հարցում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին` բանախոսը նշեց, որ թե ասոցացման համաձայնագիրը, թե խորը համապարփակ առևտրի համաձայնագիրը հետապնդում էին միայն տնտեսական նպատակներ:

«Աշխարհաքաղաքական առումով ԵՄ-ն ՀՀ-ի ձեռքերով փորձում էր դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Իրենց թվում էր, թե կունենան դիվանագիտական հաղթանակ: Բայց ռուսները միամիտ չեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Այնույնուհանդերձ , ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամի, այժմ «Եվրոպայի պատուհանը» Հայաստանի համար, ոչ թե փակ է, այլ` «կիսաբաց»:

«Իսկ թե այդ պատուհանը ինչքան կբացվի ՀՀ-ի առաջ՝ պայմանավորված է ՀՀ-ով: Ցանկացած քաղաքական որոշում գին ունի, եվրոպացիները մեզ պետք է վճարեն: Ինչպես եվրոպացիներն են սիրում ասել՝ գնդակը եվրոպացիների դաշտում է: Մենք կաշխատենք, բայց որոշումները նրանք են կայացնում: Պիտի կծենք այնպիսի կտոր, որ կարողանանք կուլ տալ, եվրոպացիների հետ պետք է գնանք այս ճանապարհով: Ինձ թվում է՝ մինչև նոյեմբեր ինչ-որ մի հուշագիր մենք ԵՄ-ի հետ կստորագրենք»,- ասաց Խ. Հարությունյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:42
Բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր. Անահիտ Մանասյան
«Համակարգային տեսանկյունից իրականում, գրեթե բոլոր բնագավառներում առկա է գիտելիքների և հմտությունների շատ լուրջ խնդիր, այդ թվում՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:37
Դմիտրի Դիբրով. Քեռի Ջիվանը ծիրանափողը հայտնի դարձրեց ողջ աշխարհում
«Անտրոպոլոգիա» պոդքասթի՝ նոյեմբերի 14-ի թողարկման ժամանակ  հաղորդավար Դմիտրի Դիբրովը հյուրընկալել է  հայտնի դուդուկահար...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սասուն Միքայելյանի որդին հրաշալի համայնքապետ է, ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Քոչարյան
«Ես ճանաչում եմ Մեսրոպ Մեսրոպյանին 2008-ից սկսած։ Տիկին Խամոյանն իր զգացմունքներն արտահայտեց Սասուն Միքայելյանի նկատմամբ, վատ առումով։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Կառավարությունը 220 մլն դրամ ուղղեց ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերին
«Ջրհեղեղից հետո բնակավայրերի հարակից հատվածներում առանձնացրել ենք 25 կիլոմետր հատված Լոռու մարզում և 10 կիլոմետր հատված՝ Տավուշի մարզում,...
Աղբյուր` Panorama.am
15:15
Սթիվեն Քինգը հեռացել է X-ից՝ իբր Մասկին Թրամփի «առաջին տիկին» անվանելուց հետո
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Իլոն Մասկին` Դոնալդ Թրամփի «առաջին տիկին» անվանելու մասին լուրերից հետո հայտարարել է, որ հեռանում է X...
Աղբյուր` Panorama.am
15:14
Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, երկու մեղադրյալի մասով, ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավոր ճանապարհով...
Աղբյուր` Panorama.am
14:56
1 մլրդ 260 մլն դրամ՝ 123 կիլոմետր ճանապարհի միջին նորոգման համար
«Այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրերի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ որոշեց հարկադրաբար ներկայացնել քրեական գործով մեղադրյալներ ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում
Երևանում նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Պարի ՆՆ-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյան. Ես հայ եմ, ուզում եմ խաղալ իմ երկրի համար
Պարի  ՆՆ -ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոստովանել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց միաժամանակ նշել է, որ նաև...
Աղբյուր` Panorama.am
14:20
Պուտինը խոսել է Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ «Քննարկվել են արդյունաբերական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Մեր երաժշտական սերունդը կրթվում է ոչ հայեցի. Երաժշտագետ
Երաժշտագետ, խմբավար, մանկավարժ Գրիգոր Հարությունյանը խնդրանքով դիմել է երաժշտագետներին՝ այլևս վերջ տալ քարացած, սովետմիությունից ավանդ մնացած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Այդ անասունների անցումները տեղի են ունեցել մինչև փշալարեր տեղադրելու պահը. Աբազյանը՝ Կիրանցում անասունների սահմանահատման մասին
«Սահմանազատումից հետո՝ մինչև սահմանի վերջնական կահավորում, փշալարերի անցկացում, նման մի քանի դեպք ենք ունեցել, և բոլոր դեպքերում խոշոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կառավարությունը համայնքների իրականացրած 6 ծրագրի համար տրամադրեց 248 մլն դրամ համաֆինանսավորում
«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
13:31
«Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են սահմանել. Արմեն Ալավերդյանի ահազանգը
«Տեղեկացնում եմ սայլակ օգտագործող մարդկանց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վերջերս նոր, խայտառակ «կարգ» են...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. Նիկոլ Փաշինյան
«Էլի էդ նույն մարդիկ, ովքեր հանրապետությունում ճռռիկներ-վռռիկներ էին անում, հազար ներողություն այս բառիս համար, էդ նույն մարդիկ էդ նույն...
Աղբյուր` Panorama.am
12:50
Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում դատական կարգադրիչների կողմից։ SHOT-ի փոխանցմամբ,  երգիչը  30-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սագերի փողոցային շքերթ՝ Նիդեռլանդներում
«Գեղեցիկ կեցվածքով» քայլում են երաժշտության ներքո
Աղբյուր` Panorama.am
12:36
Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում  մասնակցել է Հնդկական...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես այդ օրն իմ ելույթում ասել եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը,  ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կինը կարող է լինել պետության ղեկավար։...
Աղբյուր` Panorama.am
11:48
Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի «Պերֆեկտ ԹԻ Վի» հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ Մեսրոպյանին
«Հուլիսի 12-ին դուք ֆեյսբուքում մի այսպիսի գրառում եք արել «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ...
Աղբյուր` Panorama.am
11:34
«Քոչարի անիրական իրականը».Նորարական ցուցահանդես Ե. Քոչարի թանգարանում
Հոկտեմբերի 16-ից  Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:57
Մեծ միջադեպ, ծեծկռտուք չի եղել, հրմշտոց է եղել, ես վիդեոներն եմ տեսել. Գնել Սանոսյանը՝ ՋԷԿ-ի միջադեպի մասին
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն անհասկանալի ձևով պաշտոնազրկվեց և այսօր...
Աղբյուր` Panorama.am
10:50
Դեշամը խոսել է Մբապեի հոգեբանական խնդիրների մասին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։ 25-ամյա ֆրանսիացին...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լուսացույցը միայն կարմիրն է ցույց տալիս
Հաղթանակ թաղամասի ու Շերամի փողոցի խաչմերուկում տեղադրված լուսացույցը փչացել է։ Այն միայն կարմիր լույս է ցույց տալիս, ինչի հետևանքով վթարային...
Աղբյուր` Panorama.am
10:26
ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածուն Սասուն Միքայելյանի ազգականն է. Ագնեսա Խամոյան
«Ինչպես է կատարվել թեկնածուի ընտրությունը, որովհետև պարոն Մեսրոպյանը, եթե չեմ սխալվում Սասուն Միքայելյանի ազգականն է։ Արդյոք այն որոշիչ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Վահե Հովհաննիսյան. Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ կատարվեց երեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}