Իրանի նախագահ. Իսրայելը պետք է անմիջապես միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին
«Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա»,-Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ընթացող «Միջուկային զենքի չտարածման համաժողով 2013»-ի շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում կոչ է արել, որպեսզի Իսրայելն առանց հապաղելու, անմիջապես միանա Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Ռոհանին միևնույն ժամանակ Չմիավորման շարժման կազմակերպությանն առաջարկել է սեպտեմբերի 26-ը հռչակել Միջուկային զենքի ամբողջական ոչնչացման համաշխարհային օր:
Շարունակելով խոսքը՝ Ռոհանին հավելել է. «Ոչ մի ժողովուրդ չպետք է միջուկային զենք ունենա: Եկեք միջուկային զենքի փոխարեն հիմնենք ֆինանսական աղբյուրներ, որոնց միջոցով օգնություն կտրամադրենք աղքատներին և հիվանդներին»:
Նկատենք, որ Իրանը դեռևս 1968թ. է ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում