Գ.Կոստանյանը ` Ս.Խաչատրյանի և սյունիքյան դեպքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի համար այդ պաշտոնում առաջին կամ երկրորդ հերթի գործ չի լինելու, քանի որ բոլոր գործերն էլ կարևոր են ու բոլորի դեպքում էլ նույն գործելաոճն է կիրառվելու: Այս մասին ԱԺ-ում խմբակցությունների հետ իր հանդիպումների ավարտին լրագրողներին ասաց Գ.Կոստանյանը: Ամենագլխավոր հարցը, որ լրագրողները պատրաստել էին նրան, առնչվում էր իր նշանակմանը` արդյո՞ք դա կապ ուներ Սյունիքի նախկին մարզպետի որդու ազատ արձակման հետ.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական լիոզորությունները կատարելը պետք է խրախուսվի այդ եղանակո՞վ: Ես կատարել եմ իմ պարտականությունները և կատարելու եմ»,- շեշտեց նա:
Հաջորդ հարցին արձագանքելով, թե դեռ նախաքննությունը չավարտված ինքը հանդես եկավ հայտարարություններով, ինչից կարելի է ենթադրել, թե ինչ հանգուցալուծում է ունենալու այս գործը, գլխավոր դատախազի թեկնածուն ասաց, որ այդ պահին անգամ իր համար հստակ չէր հանգուցալուծումը: Եվ նախաքննության ընթացքում շատ փաստեր առաջ եկան, այդ թվում և ձայնագրային և տեսագրային փորձաքննությունն է ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում:
Խոսելով գործի ընթացքի մասին, Գ.Կոստանյանը նշեց, որ արդեն կայացրել է որոշումներ ու ստուգել է դրանց օրինականությունը` դրանք օրինական են:
Խոսելով Արտակ Բուդաղյանի ճակատագրից` Գևորգ Կոստանյանը նշեց. «Ա.Բուդաղյանին մեղադրանք առաջադրված է վաղուց, նախաքննությունն իրականացվում և շարունակվում է , դրա ավարտին միայն պարզ կլինի»:
Նախորդիվ`
Գ.Կոստանյան. «Ես չեմ պատրաստվում ոչինչ համբուրել»