Լ.Զուրաբյան. Պարզ է, որ Գևորգ Կոստանյանը լինելու է գլխավոր դատախազ
«Մենք որևէ կասկած չունենք` հարցը վճռված է, պարզ է, որ Գևորգ Կոստանյանը լինելու է գլխավոր դատախազ և մենք այս պահին ուղղակի պետք է ելնենք անմեղության կանխավարկածից: Այսինքն ինչ-որ ժամանակ պետք է հետևենք նորանշանակ գլխավոր դատախազի գործունեությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո:
Լ.Զուրաբյանը շեշտեց` որևէ պատրանք չունեն, առավել ևս, որ Գ.Կոստանյանը բոլոր առումներով ավելի ընդունելի է իրենց համար, քան Աղվան Հովսեփյանը, բայց դա իրենց համար որևէ նշանակություն չունի. «շատ լավ հասկանում ենք, թե ինչ համակարգում է նա աշխատելու: Այուամենայնիվ, լսելով իր մոտեցումները, լսելով իր պատրաստակամությունը աշխատելու, մենք ինչ-որ ժամանակ պետք է նրան տանք տեսնելու` արդյո՞ք կարողանում է իսկապես արմատական փոփոխություններ մտցնել իրեն վստահված այդ բնագավառում»,- հայտնեց Լ.Զուրաբյանը, սակայն ճշտող հարցին` դա նշանակում է, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու, ասաց. «Մենք դեռ չենք քննարկել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց մի բան պարզ է` պետք է հետևենք գործունեությանը, և եթե նա իր գործունեությանը մոտենա լուրջ պատասխանատվությամբ, մենք շատ օբյեկտիվորեն դա կգնահատենք: Եթե ոչ, ուրեմն ինչ-որ ժամանակ հետո հասարակությանը տեղյակ կպահենք մեր մոտեցումների մասին»,-ասաց նա ու հավելեց` անկախ նրանից իրենք կողմ թե դեմ կքվեարկեն, այդ մոտեցումները մնում են ուժի մեջ:
Նշենք, որ այս պահին Գ.Կոստանյանը հանդիպում է ԲՀԿ անդամների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով