Ռազմական փորձագետ. Հայաստանն այլընտրանք չունի` մենք պետք է ամեն պահ պատրաստ լինենք հնարավոր սրացումներին
«Մեր պետությունը պետք է իմանա, թե առկա ռեսուրսների պայմաններում, կոնկրետ ժամանակահատվածում, ինչ խնդիր կարող է լուծել: Այս տեսանկյունից, նման մասշտաբային մարզումները շատ կարևոր են. Հայաստանն այլընտրանք չունի, մենք պետք է ամեն պահ պատրաստ լինենք հնարավոր սրացումներին»,- Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծվում Հայաստանում մեկնարկված ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների միջոցով, ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ նան պլանային մարզումներին ոչ միայն մասնակցվում են ուժային կառույցները, այլ պետական կառավարման համակարգի մնացած օղակները: