Ադրբեջանում նախագահական ընտրությունները, մեղմ ասած,տարօրինակ ընթացք են արձանագրում
Ադրբեջանում նախագահական ընտրությունները, մեղմ ասած,տարօրինակ ընթացք են արձանագրում: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը Ադրբեջանի ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղված տեղեկությունները:
Այսպես`
Ժամը 10.00-12.00-ի դրությամբ մասնակցության աճ չի գրանցվել 32 տեղամասում, 25-ում առհասարակ մասնակից չի եղել: Փոխարենը, ժամը 10.00-ի դրությամբ 40 տեղամասում ընտրություններին մասնակցող անձ չի գրանցվել:
Տեղամասերը, որտեղ մասնակցության ցուցանիշը եղել է 65-70 %-ի սահմաններում 4 են: Կրկին 4 են նաև այն տեղամասերը, որտեղ մասնակցության ցուցանիշը կազմել է 70-75%:
Մեկ տեղամասում արձանագրվել է 75-80% մասնակցություն, 6 տեղամասում`80%-ից բարձր:
Ժամը 12.00-ի դրությամբ 25 տեղամասում առհասարակ մասնակցություն չի եղել: 21 տեղամասում մասնակցությունը կազմել է 65-70%, 4 տեղամասում 70-75%, 8 տեղամասում 75-80%, 21 տեղամասում 80%-ից ավելի, իսկ 2 տեղամասում ընդհանրապես գրանցվել է մասնակցության 100%:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան