ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Ադրբեջանում ընտրություններն ընթացել են հիմնարար իրավունքի, հավաքի սահմանափակումներով
«Այսօր միջազգային դիտորդների կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններն ընթացել են հիմնարար իրավունքի, հավաքի սահմանափակումներով, ինչպես նաև թեկնածուների համար հավասար դաշտի բացակայությամբ: Այս մասին գրում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքը
Կայքը նշում է, որ շարունակաբար գրանցվել են թեկնածուների դեմ մեղադրանքներ, ընտրողների հանդեպ ահաբեկումներ և ԶԼՄ-ների հանդեպ սահմանափակումներ ու այս ամենը վնասել է քարոզարշավի ընթացքին:
«Ցավոք, մենք թերություններ ենք նկատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քվերակությունը, և ես հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանություններն իրական ջանքեր կգործադրեն այդ ոլորտները համապատասխանացնել ԵԱՀԿ-ի պահանջներին»,-այս մասին նշել է ԵԱՀԿ հատուկ համակրագող Մայքլ Վոսինը (Michel Voisin):
«Ընդհանուր առմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդյունավետ է նախապատրաստվել ընտրություններին և հերթական նստաշրջանները թափանցիկ են եղել դիտորդների և ԶԼՄ-ների համար: Այնուամենայնիվ, ընտրական հանձնաժողովների ստեղծելու բանաձևը իշխանամետ ուժերին դե ֆակտո մեծամասնություն է ընձեռել: Արդյունքում ընդդիմության ներկայացուցիչները ընտրական ադմինիստարցիայի հարցում անվստահություն են հայտել:
Ընդհանուր առմամբ, թեկնածուները անբավարար հասանելիություն են ունեցել ԶԼՄ-ների հարցում: Անհամաչափ լուսաբանվել է գործող նախագահի քարոզարշավը, որը նպաստել է մնացած թեկնածուների համար խաղադաշտի բացակայությանը: Կալանավորումները, քրեական հետապնդումները, և ֆիզիկական հարձակումները ինչպես նաև լրագրողների վրա գործադրվող այլ ճնշումները բացասաբար են ազդել ԶԼՄ-ների վրա:
«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին աջակցել Ադրբեջանի քաղաքացիների ժողովրդավարական ձգտումներին նշված թեմաների վերաբերյալ»,-նշել է Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար Դորիս Բարնեթը:
Մի շարք դիտորդներ ընտրության օրը ընտրատեղամասերում բացասաբար են գնահատել իրավիճակը, քանի որ եղել են զգալի խնդիրներ ընտրատեղամասերի բացման ժամանակ, ինչպես նաև քվեարկության և ձայների հաշվառման ընթացակարգերում: Դիտորդները հաղորդել են 37 ընտրատեղամասերում քվեատուփի լցոնումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա