Ադրբեջանում իրանցին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման. Իրանի դեսպանությունը դատարանի որոշումը անհիմն է որակել
«Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը Իրանի քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի դատարանի կայացրած որոշումը անհիմն է որակել»,-այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Բաքվի կարևորագույն գործերով դատարանը ԻԻՀ քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Իսրայելի դեսպանության վրա հարձակման փորձ և Իրանի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտել է 15 տարվա ազատազրկման:
Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլլահին վերոնշյալ փաստի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանի կարևորագույն գործերով դատարանը այդ գործը պետք է քններ հեղինակավոր փաստաբանի և ԻԻՀ դեսպանության ներկայացուցչի մասնակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը իր քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»:
«Վերջին շրջանում առանց փաստեր ներկայացնելու Իրանի նկատմամբ լրտեսություն կատարելու մեղադրանքով կամ Իրանի կամ Ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալվում. Ադրբեջանում նմանատիպ գործերը քննվում են դռնփակ:Հայտարարում ենք, որ Իրանի քաղաքականության հիմնական սկզբունքը Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելն է, հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի այդ որոշումը»,-նշված է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան