Արարատում քվեաթերթիկների 1/3-րդը մշակվել է. առջևում ՀՀԿ թեկնածուն է (լրացված)
Արարատ քաղաքում այս պահին շարունակվում է ձայների հաշվարկը. այս պահի դրությամբ բոլոր տեղամասերում մշակվել է քվեաթերթիկների մոտ մեկ երրորդը: Բացառությամբ 18/5 տեղամասի, մնացած տեղամասերում առջևում ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանը, իսկ նշված մեկ տեղամասում ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բարսեղյանը:
Ձայների մոտ 1/3-րդի հաշվարկի արդյունքներով՝ ընդհանուր առմամբ Հայկ Հայկյանին տրված ձայների թիվը Սամվել Բարսեղյանի օգտին եղած քվեների թվին գերազանցում է 400-ով:
Նշենք, որ ընտրություններին գրանցվել էր բավականին բարձր մասնակցության ցուցանիշ: Քվեարկություն կատարել են 8931 քաղաքացիներ, ինչը քաղաքի ընտրական իրավունք ունեցող բնակչության 67.57% է:
Նոր տվյալներով ձայների 60%-ն արդեն հաշվարկվել է: ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի օգտին քվեարկել են 2931, իսկ ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանի օգտին 2567 ընտրողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին