Քաղաքական 17:48 13/11/2013

Բեգլարյանը Զ.Փոստանջյանին. Ինձ թվում է ունեք այն ազնվությունը, որ յուրաքանչյուր տաքսիստի համոզեք հակառակում

«Տիկին Փոստանջյան, տենց է ընդունվա՞ծ` դուք ինչ ասում եք այստեղ անցնո՞ւմ է, հա՞: Եթե Բեգլարյան Գագիկը ուզենար մոնոպոլիա ստեղծել, օրենքի նախագծով տաքսիստների աշխատանքն այսքան չէր պարզեցվի, այլ կբարդացվեր, որպեսզի ոչ բոլորը հնարավորություն ունենային աշխատել: Եվ դա հասկանալու համար սովորական տրամաբանություն է պետք. ուսումնասիրեք և տեսեք, որ այնչափ է պարզեցվել տաքսու վարորդ աշխատելը, որ յուրաքանչյուր մարդ կարող է աշխատել` դիմել ու ստանալ թույլտվություն և առանց գումար վճարելու աշխատել»,- արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարցին, թե տաքսիստները իրեն բողոքել են, որ տաքսիների գործունեության վերաբերյալ նոր կարգը ընդամենը միջոց է Գագիկ Բեգլարյանի կողմից մոնոպոլիա ստեղծելու համար, քանի որ հազարավոր նոր տարեթվի մեքենաներ են ներկրվելու,  հայտարարեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը շեշտեց` պարզեցնել, ոչ թե մոնոպոլիա ստեղծել, բայց եթե Զ.Փոստանջյանն ընդամենը ուզում էր Գագիկ Բեգլարյան անուն ազգանունը հնչեցներ, ապա դա ուրիշ բան.

«Բայց երբ տրամաբանությունից դուրս բաներ եք ասում, դա ճիշտ չի»,- նշեց նախարարը:

Թվարկեց նաև, թե ինչ է արել իր պաշտոնավարման ժամանակ, որպեսզի հակառակը` թեթևացնի տաքսու վարորդների առօրյա հոգսերը և, մասնավորապես, վերացրել այն կարգը, համաձայն որի ամսական վարորդները ինչ-որ ՊՈԱԿ-ների 25 -30 հազար դրամ գումար էին վճարում.

«Եթե կան ինչ-որ չորս-հինգ հոգի, որոնք պաշտպանում են այն մարդկանց, որոնք ի օգուտ տաքսու վարորդների միլիարդներ էին աշխատում, դա չի նշանակում, որ տաքսիստները բողոքում են: Ես նորից եմ ասում, եթե դուք մի անգամ նստեք տաքսի և վարորդին հարցնեք, թե որքան են նրանք շնորհակալ այդ մեր որոշումից, դուք կզարմանաք ձեր իսկ հայտարարածի վրա»,- դիմելով «Ժառանգության» ներկայացուցչին` ասաց Գ.Բեգլարյանը:

Զ.Փոստանջյանն էլ տեղեկացրեց, որ հենց այսօր է նստել տաքսի, ինչին լսվեց նախարարի զարմացած «Լա~վ է» ռեպլիկը:
Փոստանջյանը տեղեկացրեց, որ այդ վարորդից էլ է փորձել հետաքրքրվել  նոր կարգի վերաբերյալ և այդ վարորդն էլ նույն կարծիքին է եղել, այն է` «Գ.Բեգլարյանը պատրաստվում է ներկրել բազմաթիվ քանակի մեքենաներ և օրենքի փոփոխությունն էլ, ըստ այդմ, հենց նախարարի կողմից է նախաձեռնվել»:

Գ.Բեգլարյանը, սակայն, այլևս չշարունակելով երկխոսությունը, որում իր հասցեին միայն մեղադրանքներ էին հնչում, ասաց.
«Տիկին Փոստանջյան, այսօրվանից հետո եթե նստեք տաքսի ինձ թվում է արդեն կասե՞ք չէ, որ տաքսիստը սխալ գիտի, որովհետև արդեն հասկացա՞ք, չէ, որ պարզեցվում է տաքսիստ-իշխանություն հարաբերությունը: Հիմա, ինձ թվում է, դուք ունեք այն ազնվությունը, որ յուրաքանչյուր տաքսիստ, որ ունի այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնում, նրան հակառակում կհամոզեք, որի համար շատ շնորհակալ եմ »,- իր խոսքը եզրափակեց Տրանսպորտի և կապի նախարարը:

Նշենք, որ երկխոսության հատկապես այս հատվածում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը իրենց ժպիտը չէին կարողանում թաքցնել, ինչպես և դահլիճում նստած մյուս պատգամավորները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:54
Հայկական առածն ասում է. «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
07:37
Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան
«Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների...
Աղբյուր` Panorama.am
22:46
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագիրը ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր...
Աղբյուր` Panorama.am
22:18
Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում ավարտվել է  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Գուտերեշը պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
20:26
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել
Թուրքական Assan Group ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
20:12
Լիբանանի տարբեր հատվածքներում շուրջ 115 գրոհ է եղել, զոհերի թիվը հասել է 60-ի
Հինգշաբթի առավոտվանից Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:59
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը հոդված է հրապարակել՝ գրելով․ «2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․Միրզոյան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:19
Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Իմ խաղաղ կյանքի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
 ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նախարարի տեղակալի պաշտոնից Սիրվարդ Գևորգյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիպրոսի պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուրում
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
18:11
Թուրքիայի ոչնչացվում են ջրային պաշարները
Թուրքիայի Սեյհան շրջանի (Ադանա նահանգ) գյուղատնտեսական պալատի նախագահ Յաշար Օզքանը Թուրքիայի ջրային պաշարների վերաբերյալ հայտարարություն է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Փարպիի բնակիչը բակում աճեցրել էր կանեփ, հայտնաբերվել է 9 փաթեթ
Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ջերմաստիճանը կնվազի
Երևանում սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Մարզերում սեպտեմբերի 26-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. Միրզոյան
«Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ պարտավորեցված՝ Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
17:39
Պետական պարտքով և տնտեսական կառուցվածքով անդառնալիության շեմին ենք կանգնած. Նաիրի Սարգսյան
Կառավարությունն սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց պետական բյուջեի նախագիծը, որով սահմանեց, որ 2025 թվականի վերջին ՀՆԱ-պետական պարտք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը ներկայացրել է «Օսկար»-ի
Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը
Աղբյուր` Panorama.am
17:01
ՊԵԿ. Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին
Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Պետական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Վրաստանում 6 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է «խաչապուրիի ինդեքսը»
2024 թվականին Վրաստանում «Խաչապուրիի ինդեքսը» վեց տարվա ընթացքում առաջին անգամ անկում է գրանցել։ Այս տնտեսական ցուցանիշը, որը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}