ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս մասին, «Նովոստի-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բերը:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մտադրությունը՝ հանդիպելու և քննարկելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման քայլերի հաջորդականությունը: Այժմ խոսքից գործողությունների անցնելու ժամանակն է»,- նշել է Դ. Բերը:
Նա ընդգծել է, որ հիմնախնդրի` խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորմանն այլընտրանք չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում