Տարածաշրջան 13:50 20/11/2013

Աքրամ Այլիսլի. Եթե պետք է մեռնեմ՝ այդ երկու ազգերին իրար հետ չտեսնելով, ապա նման մահ ինձ պետք չէ

 Ուկրաինական «Ռեպորտյոր» ամսագիրը հրապարակել է «Ռուսկիյ ռեպորտյոր» ամսագրի «Կացնով և գրչով» հոդվածը: Այն թարգմանաբար` ստորև.

«Աքրամ Այլիսլին՝ ադրբեջանական գրականության կենդանի դասականը, առաջին գրողն է, ով հրապարակել է պատմվածք հայկական կոտորածների մասին: Այս պատճառով նրան սկսեցին անիծել իր հայրենիքում: «Репартер»-ը հադիպել է Աքրամի հետ՝ փորձելով հասկանալ, արդյոք կա՞ Կովկասում հաստատված ատելությունից և բռնությունից դուրս գալու ելք: «Ռուսկիյ Ռեպորտյոր»-ի թղթակիցը հանդիպել է Այլիսլիին, ով խաղաղ զբոսնում էր փողոցում: Նա փոքրահասակ ծերունի է, հաճելի տեսքով և բաճկոնով: Չես էլ մտածի, որ նա այստեղ հանգիստ զբոսնում է՝ իմանալով, որ իր ականջները կտրելու համար սահմանվել է 12 հազար դոլար:

 

-Դուք չե՞ք վախենում փողոցով քայլելուց:

-Ես, անկեղծ ասած, հազիվ եմ ապրում, իմ սիրտն այնքան էլ լավ վիճակում չէ: Բայց ես մինչ 75 տարի ապրել եմ, իմ կյանքը կարող եմ տալ նրան, ում պետք է խաղաղություն, պետք է մարդկային ջերմություն, հարևանների միջև նորմալ հարաբերություններ: Բայց իմ հարազատները, իմ ընտանիքը, նրանք, իհարկե, չէին ցանկանա այդ ամենը կորցնել( Աքրամը ցույց է տալիս իր բնակարանի ոչ հարուստ ունեցվածքը, որտեղ մենք ժամանել էինք):
Նրանց համար երկու ազգերի մերձեցումը վերացական է: Դա ինձ համար է, որ կյանքի և մահվան հարց է, եթե պետք է մեռնեմ՝ այդ երկու ազգերին իրար հետ չտեսնելով, ապա նման մահ ինձ պետք չէ: Երբ գրում էին, մտածում էի, որ առայժմ չեմ տպագրի: Այնուհետև մտածեցի, որ որքան էլ թանկ արժենա, պետք է դեմ գնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում: Մարդը, ով եկել է այս աշխարհ, պետք է աշխարհին տա այն, ինչ նրան տվել է Աստված: Այն լույսը, որ նա ստացել է, չգիտեմ, թե ինչ միջոցներով, բայց նա պետք է դա թողնի այս աշխարհում:

-Պե՞տք է արդյոք գրողին՝ խառնվել քաղաքականությանը:

-Թվում էր այդպիսի պատմություն պետք է տեղի ունենար: Առանց այս հալածանքների ուժ չէի ունենա: Սա թվում է կախված չէ ինձանից, իշխանություններից, ինքը կյանքն է այդպես կառուցված: Չնայած այս ամենը շատ անսպասելի էր ինձ համար: Ամենագլխավորն այն է, որ հայերը մեզ հիմա ավելի լավ են վերաբերվում, քան կար մինչ այս: Իհարկե, կան նաև արկածախդիրներ, որոնք կցանկանային, որ ինձ այստեղ էլ սպանեին, որ «վայրենի ժողովրդի կերպար» լիներ: Սակայն մտավորականությունը և սովորական մարդկանց հսկայական մասը որոշակիորեն մեղմացել է, ազատվել են չարությունից, կարծես կարողանում եմ շնչել:

-Բայց մարդիկ մտածում են, որ դուք վիրավորել եք ազգին:

-Եթե ես մտածեի, որ ինչ-որ բանով իմ ազգին նվաստացրել եմ, ես ինքս չէի դիմանա: Նարանք կարծում են, որ եթե ես երկու լավ բառ եմ հայերի հասցեին ասում, ապա երեքն էլ ադրբեջանցիների համար պետք է ասեմ: Ինձ մոտ մտահոգություն չի եղել պահպանել կարծիքների հավասարակշռություն: Ես մարդուն նկարագրում եմ այնպես, ինչպես նա է ընդունում: Հոգեպես թույլ մարդ, ով գրեթե խելագարության շամին է այս կյանքի պատճառով: Ով ամեն ինչ այնքան ցավագին է տանում նաև այն պատճատով, թե գյուղում ինչ են պատմել իրեն: Մարդկային ողբերգություն է, երբ շուրջն ամեն ինչ դեմ է նրա հոգևոր վիճակին, ապագայի հանդեպ նրա հայացքներին: Եղբայրենր, եկեք ընդունենք, որ ստորություններ ենք արել: Միայն այս ամենից հետո է հնարավոր դեպի մի ինչ-որ լավ բանի գնալ: Անհեթեթություն է, որ ասում էին եկեք Աքրամի արյունը ստուգենք, շատ լավ էլ գիտեն, որ ես զտարյուն թուրք եմ: Որ ես Նոբելյան մրցանակ եմ ուզում ստանալ: Ի՞նչ է, ես շուկայում եմ, ապրա՞նք եմ բերել: Բայց ամենավիրավորականը այն է, որ դա անում էին ժողովրդի անունից: Ինչ-որ գրասենյակային առնետ ինձ սովորեցնում է, թե ժողովուրդն ինչ է մտածում: Ես դեռ մանկուց պապիկից, տատիկից մայրիկից միայն լավն եմ լսել հայերի մասին: Հազվագյուտ դեպքերում ինչ-որ մեկը վատ բան կասեր, այն էլ նա արդեն կլինի չկայացած գաղափարախոս, ոչ նորմալ գյուղացի մարդ: Նման ամբոխավարներ գյուղում ևս եղել են, Շուկշինը հիանալի ձևով նրանց ներկայացրել է: Եթե հիմա հանրաքվե տեղի ունենա, ապա ճնշող մեծամասնությունը կողմ կլինի հայերի հետ հարաբերությունների կարգավորմանը: Եթե գաղափարախոսությունը կոպտորեն հայտարարի, որ պետք է հայերի հետ հարաբերությունները կարգավորել, ապա արդեն երեկոյան ժողովուրդը այլ կերպ կսկսի մտածել: Բայց ահա թե ինչում է խնդիրը, հենց որ Հայաստանի կամ մեր նախագահը գնա համաձայնության, կկորցնի իշխանությունը:

-Իսկ Ձեր ընկերները Ձեզ օգնո՞ւմ էին:

-Երբ ես ընկերներիցս մեկի համար կարդացի դեռևս ադրբեջանական տարբերակը, նա քիչ էր մնում երջանկությունից ցատկեր: Դա սխրանք է, ասեց նա, նույիսկ աչքերից արցունքներ հոսեցին: Իսկ հիմա կատարելապես անհայտացել է տեսադաշտից: Վախենում են ինչ-որ բան անել:

-Երբեմն ինձ թվում, որ երկիրը գժվել է, և մարդիկ ոչինչ չեն ուզում հասկանալ: Դուք չեք ցանկանում ետ քաշվել այս ամենից: Չէ, որ հոգական հիվանդին ոչինչ չես ապացուցի:

-Մարդը դառնանում է, երբ ինչ-որ մի կերպ գիտի ճշմարտությունը, բայց սուտը պետք է ընդունի ճշմարտության տեղ: Երբ մարդն ապրում է ստի և ճշմարտության միջև, նա արդեն հաշմանդամ է: Ես ամբողջ կյանքում միշտ ցանկացել եմ, որ ավելի շատ հստակություն լինի: Իսկ ետ քաշվելու ցանկություն միշտ էլ ունեցել եմ, ինչ ինձ հիշում եմ: Դա արդեն իմ անձնական կերպարն է՝ միայնակ տղա, ով երազում է որքան հնարավոր է հեռու գնալ մարդկանցից: Ողջ կյանքում ես փախչել եմ՝ գյուղից քաղաք, քաղաքից գյուղ: Լավ դիրքերից, ամեն տեսակի հավաքներից փախչել եմ: Ես գրել էլ չեմ սիրում, ծիծաղելի է հնչում: Ինչ-որ ձգող ուժ կար, ինչպես հղի կնոջ մոտ:

-Գիտեք, ինձ այստեղ ամենաշատը վախեցնում է որոշ բարետես տղամարդկանց հայացքները: Թվում է ինչ-որ խորը անվստահություն է ձևավորվում բարու նկատմամբ: Որտեղի՞ց է մարդկանց մոտ այդպիսի աշխարհընկալում:

-Դա նման է սարդի, չէ՞: Իր համար սարդոստայն է կառուցում և ապրում այնտեղ: Չգիտի, որ իր համար կառուցում է մի այնպիսի բան, որտեղից ելք չի ունենալու: Ինչ կարող է անել այդպիսի մարդկությունը:

-Ինչպե՞ս է ստացվել որ դուք այնպիսին չեք, ինչպես մյուսները:

-Չէ որ ես մեծացել եմ՝ որպես կատարյալ ազատ տղա: Հայրս զոհվել էր ռազմաճակատում, չկար մեկը, որ ինչ-որ բան ասեր. գնա այս արա, հետո կգաս, կուտես: Մեզ մոտ ասում են, ամուսնացիր սրա հետ: Ես այդ ամենից այն կողմ եմ եղել: Ինձ ոչ մեկ չի ճնշել: Դպրոցում լավ եմ սովորել, որպեսզի ոչ մի վիրավորական խոսք չլսեմ: Եթե ինձ ուսուցչուհին ասեր, «դու վատ ես արել» ես հոգոու խորքում կվիրավորվեի, հետևաբար դեռ փոքրուց փորձել եմ ինձ ապահովագրել այս հարցում, սակայն հիմա այնպես է ստացվել, որ բոլորն են ինձ վիրավորում: Մայրս ազատական ոգի ուներ, բացարձակ տանել չէր կարողանում մարդու վրա ճնշման գործադրումը: Երեք երեխա է մեծացրել, և չեմ հիշում, որ մեզնաից մեկի վրա ձյանը բարձրացներ, նա ինքնատիպ մարդ էր, ես ամբողջությամբ նրան եմ նման:

-Հնարավո՞ր է՝ մարդկանց թվում է, որ եթե մեկը չի մեծացել ընտանեկան ճնշման մթնոլորտում, ապա նա մեզանից չէ, ուրիշ է:

-Ամբոջությամբ հնարավոր է: Իսկ հիմա էլ տարածում են, որ նա հայուհի է եղել: Իսկ միակ բանը, որը նա երբևէ իմացել է, դա իր Մուհամեդ մարգարեն է, որին աղոթել է ողջ կյանքում: Նա բազում հեքիաթներ, բանաստեղծություններ գիտեր, հեքիաթասաց էր: Գյուղում մարդիկ յուրահատուկ էին. գալիս էին, ուտում խմում էին, պատմություններ պատմում, հիմնականում հատկապես աղջիկներին, որպեսզի նրանց մաքրությամբ դաստիարակեին: Մեզ մոտ ասում են «նամուս», դա կանացի արժանապատվությունն է: Նա, ի դեպ, շատ էր սիրում Պուշկինի հեքիաթները, որոնք մինչև հեղափոխությունն էին թարգմանվել: Նա շատ էր ուզում սովորել, սակայն 14 տարեկանում ամուսնացել էր: Մինչ խոր ծերություն ապրել և իր դպրոցն է հիշել ողջ կյանքում: Նա ինձ երբեք չի ասել այս արա, կամ այն մի արա: Միայն, եթե իրեն ինչ-որ բան շատ դուր չէր գալիս, ինչ-որ ձևով կարող էր հասկացնել: Դա ժողովրդական մշակույթ էր, և ամեն դեպքում մեղավոր էր խորհրդային համակարգը, որ այդ մարդկային մեծ մշակույթը կործանեց: Ես Վասյա անունով ընկեր ունեի, ով գրում էր այդ մասին, ախ Վասյա, որքան օղի ենք միասին խմել:

-Ադրբեջանական գյուղը փոխվել է՞:

-Ամբողջությամբ: Մեզ մոտ գյուղում յուրաքանչյուր ընտանիք ինքնատիպ էր, բայց բոլորին միավորում էր աշխատանքի հանդեպ վերաբերմունքը: Եթե մարդը հող, ջուր ուներ նա համարվում էր հարուստ: Դա արդարացի էր, քանի որ դա ոչ մի տեղից չէր գողացել: Այս առումով կյանքն ամբոջությամբ խեղաթյուրվել է, իմ համագյուղացիների 70 տոկոսը մոսկովյան շուկաներում է: Իմ մանկության տարիներին յուրաքանչյոր հողակտոր մշակվում էր, իսկ հիմա այն ոչ մեկին պետք չէ, բոլորը թողել են: Պետությունը պետք է ունակ լինի կարգավորելու այդ ամենը: Թուրքիայում նախագահ է եղել, Թուրգութ Օզալը, ով ասում էր. որպեսզի արթնացնես ազգին, նրան հող տուր, որոշ ժամանակ հարկեր մի վերցրա և ապահովիր տեխնոլոգիաներով: Երբ արդեն ապրանքները պատրաստ կլինեն, ապահովիր դրանց վաճառքը: Սա պետության պարտքն է, պարտականությունը: Իսկ մերոնք նման բան չարեցին, չէ որ մենք նավթ ունենք, որն ամեն ինչ ապականում է: Հայերի հետ հողի համար կռիվ ենք տալիս, բայց հողը ոչ մեկին պետք չէ: Ստացվեց, որ դա այն չէ, ինչն համար, որ մարդիկ կցանկանային կռվել: Դե ինչ արած, հավանաբար այդպես պետք էր Աստծուն կամ սատանային:

-Ի՞նչ եք կարծում, իմաստ ունի գնալ Այլիս:

-Ամենայն հավանականությամբ պետք չէ, համ չեն թողնի, համ էլ  մարդիկ կխուսափեն ինձանից, ինչի՞ համար խաբել կամ ճշմարտությունը ասել`ավելի լավ է լռել:

-Իսկ ի՞նչ եղան գյուղի մարդիկ, որ աջ ու ձախ ճշմարտություն էին շաղ տալիս:

-Է՜, հիմա այնտեղ բոլորը խելացի են դարձել»:


Շարունակելի...




Ալիևի այցի ժամանակ ուկրաինական մամուլն անդրադարձել է Սաֆարովին ու Այլիսլիին
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}