Հատվածներ Ադրբեջանում աղմուկ հանած «Քարե երազներ» պատմվածքից
Ուկրաինական «Ռեպորտյոր» ամսագիրը հրպարակել է «Ռուսկիյ ռեպորտյոր» ամսագրի «Կացնով և գրչով» հրապարակումը: Թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումը:
«Այլիսլիի պատմվածքի գլխավոր հերոսը, որի պատճառով էլ աղմուկն առաջացավ, թատրոնի դերասան Սադայ Սադիգլըն է, ով մեծացել է Հայաստանին, Թուրքիային և Իրանին սահմանակից Նախիջևանի Այլիս փոքրիկ լեռնային գյուղում: Սա գրողի հայրենի գյուղն է:
Բաքու. 1989 թվական, շուտով կսկվի պատերազմը, օր օրի աճում է ազգայնական հիստերիան, փողոցներում թափառում են գրոհայինների զանգվածներ, հայերն ինքնուրույն նետվում են պատշգամբներից, նրանց բնակարաններում հայտնվում են դատարկ աչքերով վհուկներ, հեռուստացույցերից հոսում է հայրենասիրական անհեթեթություններ, ծանոթները շտապում են հարմարվել նոր պայմաններին, սուտը դառնում է բոլորի համար ընդունելի ճշմարտություն: Սադայ Սադիգլըն չկարողանալով տանել մարդկային անասնացումը, իրեն ամբողջությամբ միայնակ է զգում և աստիճանաբար խելագարվում է:
Նա «մի ինչ-որ ժամանակից, իր մեջ կրում էր ոմն անանուն հայի: Ավելի կոնկրետ, չէր կրում, այլ թաքցնում էր: Եվ այդ մեծ քաղաքում ծեծվող, նվաստացվող, սպանվող յուրաքանչյուր հայի հետ, կարծես, ինքն էլ զգում էր այդ ամենը»:
Վերջիվերջո դերասանի հոգում մի համառ երազանք է տեղավորվում. ընդհանուր մեղքը փոխհատուցելու համար նա պետք է գնա Հայաստան՝ Էջմիածին և կնքվի: Այդ արարքը հավասարազոր է մահվան, այդ իսկ պատճառով էլ Սադայը չի կարող դրա մասին ինչ-որ մեկին պատմել: Նա ամեն օր գնում է կայարան՝ ճանապարհելու Բաքու-Երևան գնացքը՝ անզոր լինելով վերջնական որոշման կայացման հարցում:
«Մի անձրևոտ և քամոտ երեկո նա տուն եկավ այնպիսի տրամադրությամբ, որ Ազադա խանումը քիչ էր մնում սարսափահար գոռար, կարծես ինչ-որ մեկը նրան գցել էր ջրափոսի մեջ, զգեստները ամբողջությամբ թաց էին, մազերից, բեղերից, բաճկոնի գրպաններից ջուր էր հոսում: Տաբատը պատված էր ցեխով, բաճկոնի և վերնաշապիկի կոճակները պոկված էին: Ազադա խանումը լացակումած հանեց ամուսնու շորերը և պառկեցրեց տաք ջրով լոգարանում: Մի բաժակ կոնյակ տվեց խմելու համար, ինչպես նաև թեյ բերեց: Եվ միայն այն ժամանակ, երբ Սադայը ուշքի եկավ, սկսեց հարցաքննել.
-Որտե՞ղ ես կռվել:
-Ես չեմ կռվել:
-Այդ դեպքում ո՞վ է քեզ այս վիճակին հասցրել:
Սադայը ոչինչ չէր պատասխանում: Երկար լռությունից հետո այնպես սկսեց հեկեկալ, որ Ազադա խանումը փոշմանեց իր տված հարցից:
-Ազյա, կայարանում երիտասարդ կին էին վառել: Նրա վրա բենզին էին լցրել և կենդանի այրել:
-Ո՞վ էր այրել,-հարցրեց Ազադա խանումը՝ սրբելով արցունքները:
-Կանայք, Ազյա: Փողոցային առևտրականների ամբոխը: Կարծես դրանք մարդիկ չլինեին:
-Հասկացիր Սադայ, այդպես չի կարելի, դու այս աշխարհում ոչինչ չես փոխի, ընդամենը քեզ կկործանես:Ասում ես գնացել էիր կայարան, բայց ի՞նչ էիր այնտեղ անում, սիրելիս:
-Ես ուզում էի…ես ուզում էի… ես ուզում եմ մեռնել,Ազյա»:
«Բայց Սադայն այդպես էլ չմեկնեց, նա փորձեց պաշտպանել մի ծեր հայի, ում խեղդում էին շատրվանների մեջ, և ինքն է սպանվում:
Այս տեսքտի մեջ պարունակվող ապստամբական ոգին դժվար է փոխանցել: Հայերի ջարդերի մասին ցանկացած գիրք Ադրբեջանում կդառնար ռումբ, որի համար պետք էր վճարել: Բայց այդպիսի այց դեպի Էջմիածին ուղղակի արդեն գլխից կրակել է նշանակում: Այդպիսի ճշմարտություն, որն ասել ոչ ոք խորհուրդ չի տալիս: Եվ դրա հետ, եթե արդեն այն արտահայտված է, արդեն անհնար է վիճել, ընդհամենը կարելի է ինչ-որ բան անել հեղինակի հետ»,-մեկնաբանել է «Ռուսկիյ ռեպորտյոր»-ը :
Նախորդիվ`
Աքրամ Այլիսլի. Եթե պետք է մեռնեմ՝ այդ երկու ազգերին իրար հետ չտեսնելով, ապա նման մահ ինձ պետք չէ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները