Գյումրին սպասում է ՀՀ և ՌԴ նախագահների ժամանելուն
Հաշված ժամեր անց Գյումրիում աշխատանքները կսկսի «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը, որի մեկնարկը կազդարարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս պահին ցուրտ, բայց արևոտ Գյումրին սպասման մեջ է` գյումրեցիները հավաքված են փողոցներում, քաղաքի կենտրոնական հատվածում գրեթե երթևեկություն չկա. Սպասում են նախագահների ժամանելուն:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՌԴ և ՀՀ միջև տնտեսական հարցերի գծով միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նստաշրջան, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձանի բացում Երևանում, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի լիարժեք շահագործման հանձնման արարողություն, նամականիշերի մարում ՀՀ և ՌԴ նախագահների կողմից և այլ միջոցառումներ:
Նշենք, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 500 գործարարներ, ՀՀ և ՌԴ իշխանությունների կենտրոնական, տարածաշրջանային, ինչպես նաև ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան