Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից
Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից: Այսօր նման հայտարարություն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
«Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարվային Կովկասից, ընդհակառակը մտադիր է ամրապնդել իր ներկայությունը»,-Հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Իր ելույթում Ռուսաստանի նախագահը խոսել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին՝ վկայակոչելով, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն անցնող տարում աճել են 20 տոկսով և հասել 1.2 միլիարդ դոլարի: Իսկ ռուսական ներդրումները Հայաստանում հասել են 3 միլիարդ դոլարի:
Խոսելով տնտեսական խնդիրների մասին՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի առաջընթացի համար լուրջ հնարավորություններ են ստեղծում հետխորհրդային տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացները:
ՌԴ նախագահը ներկայացրել է որոշ տվյալներ, թե ինչ ազդեցություն է ունեցել Մաքսային միության գործունեությունը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի փոխադարձ առևտրաշրջանառության վրա: Նրա խոսքով՝ դրական այդ դինամիկան սպասվում է նաև Հայաստանին, ով արդեն իսկ պատրաստ է ներգրավվել Մաքսային միության կազմում: ՌԴ նախագահը նշել է, որ ինքն անձնապես կփորձի նպաստել՝ Հայաստանի անդամակցության գործընթացն առավել ինտենսիվ դարձնելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին