Նախագահների հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով
Հայաստանն ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին տեսնում են լուծում միայն խաղաղ միջոցներով: Այս մասին հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ բանակցությունների ընթացքում անդրադարձել են ԼՂ հիմնահարցին: «ՌԴ-ն ողջունում է երկու նախագահների միջև ուղիղ շփումները»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինն ու նշեց, որ Բաքու կատարած այցի ընթացքում ևս մանրամասն քննարկել է կարգավորման հեռանկարները:
«Հաճելի է ընդգծել, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը ակնհայտ դրական բնույթ ուներ»,-նշեց ՌԴ նախագահը՝ վստահեցնելով, որ իրենք ակնկալում են կողմերի ողջամտությունն ու կարգավորման հասնելու ձգտումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամեն կերպ կաջակցեն դրան:
Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին՝ ինչպես կվարվի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն ի վերջո ռազմատենչ հռետորաբանությունից անցնի գործի և պատերազմ սանձազերծվի, ի պատասխան Վլադիմիր Պուտինը խորհուրդ տվեց այդ մասին չխոսել: Նրա խոսքով՝ պատերազմի մասին խոսակցությունները նվազեցնում են խնդիրն այլ միջոցներով լուծելու հնարավորությունները: «Մենք կցանկանանք, որ այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ էլ հենց իրենք աշխատում են: Իսկ թե ի՞նչ կանի Ռուսաստանը հնարավոր պատերազմի դեպքում, այդ մասին Վլադիմիր Պուտինը չխոսեց՝ նշելով, որ դա կոնտրպրոդուկտիվ է:
Նախորդիվ`
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները միջպետական խորհուրդ կհիմնեն
ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով
Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում հարգեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը 102-րդ ռուսական ռազմակայանում դիտել են սպառազինությունը
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է. Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիում
Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհդանիշ
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան