Վլադիմիր Պուտինը Ծիծեռնակաբերդում հարգեց 1915թ.-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (Տեսանյութ)
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում քիչ առաջ ծաղկեպսակ դրեցին Հայաստանում պետական այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հնչեցին Հայաստանի և Ռուսաստանի օրհներգները:
Երկու երկրները նախագահները սպիտակ մեխակներ դրեցին անմար կրակի շուրջ: Ապա անմար կրակին մոտեցան պատվիրակության անդամները:
Նախագահի պաշտոնում սա Վլադիմիր Պուտինի երկրորդ այցն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Առաջին անգամ Պուտինը Ծիծեռնակաբերդ էր այցելել 2001թ.-ի սեպտեմբերի 15-ին:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով՝ Ցեղասպանության թանգարանի էքսպոզիցիաներն այս պահին այլ վայր են տեղափոխվել: Ուստի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողացավ այցելել թանգարան:
Ցեղասպանության թանգարանից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հայոց ցեղասպանության թանգարանը դադարեցնում է իր աշխատանքները մինչև 2014 թ. ապրիլի 20-ը:
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նախորդող հրապարակումներ`
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է. Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիում
Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհդանիշ
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան