Պուտինի կարծիքով՝ հայ բանակցողները պրոֆեսիոնալ են ու ակտիվ
ՌԴ նախագահ պետական այցի ընթացքում Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը բանակցությունների զգալի հատված հատկացրել են երկկողմ տնտեսական հարաբերություններին ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդիրներին:
Ինչպես հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ նախագահը՝ հայկական կողմն ընդհանուր մաքսային տարածք շուտ մտնելուն ուղղված քայլեր է իրականացրել, որոնց մասին նա տեղեկացրել է ռուս գործընկերոջը:
«Ռուսաստանի նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ երկրի ղեկավարը նշեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվել են շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը:
«Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը ներկայացնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ծավալը նկարագրող մի շարք ցուցանիշներ, նշեց, որ այսօր ստորագրված համձայնագրերը միտված են երկկողմ գործընկերության հետագա զարգացմանը: Կոնկրետ նախագծերցի ՌԴ նաախագահն առանձնացրեց Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը, ինչպես նաև մի շարք նախաձեռնություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Խոսքը, մասնավորապես, Հայաստանի տիեզերական կապի ու հեռարձակման սարքավորման ստեղծման, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի բազայի հիման վրա տիեզերաբանական գիտական հետազոտությունների իրականացման մասին է»,- նշեց ՌԴ նախագահը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա Վլադիմիր Պուտինի խոսքով, մեկ ամսի առաջ այս մասին պայմանավորվածություն է եղել և ստեղծվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարեն: Պուտինի խոսքով՝ այս խմբերում հայ բանագնացները գերազանց աշխատանք են կատարում և մեծ պրոֆեսիոնալիզմ են դրսևորում: Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա դա կախված է ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից և Ղազախստանից: «Կանենք ամեն ինչ, որ արագ լինի»,- խոստացավ ՌԴ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին