Աշխարհում 20:44 03/12/2013

«Газета.Ru». «Պուտինը Հայաստան եկավ՝ որպես հաղթող անհավասար պայքարում»

 «Gazeta.ru» պարբերականը «Միություն՝ առանց սահմանների» վերտառությամբ ծավալուն հոդվածով անդրադարձել է նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցին:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Հայաստանը Մաքսային միություն կմտնի այն դռներով, որ նրա առաջ բացում է Ռուսաստանը: Երկուշաբթի Երևանում Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկեցին Մաքսային միությանն ինտեգրվելու «ճանապարհային քարտեզը»: Չնայած միջոցառման բարձր կարգավիճակին՝ պետական այց, այն անցավ անկաշկանդ մթնոլորտում: Սկզբում Պուտինն այցելեց Գյումրի, նախկին Լենինական: Այստեղ է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, որը, ինչպես հետո պարզվեց, առանցքային դեր է խաղացել Հայաստանի, Ռուսաստանի և ամբողջ Մաքսային միության միավորման մեջ:

Պուտինը Հայաստան եկավ՝ որպես հաղթող անհավասար պայքարում: Համակարտող կողմերը՝ մոտ երեք տասնյակ պետություններով Եվրամիության թիմը ընդդեմ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միության թիմի: Հաշիվը բացվեց անցյալ շաբաթ՝ 2:0 հօգուտ ԵՄ-ի: Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

Հաշվի տարբերությունը կարող էր ավելացնել Ուկրաինան, սակայն Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից մի քանի օր առաջ նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտքափոխվեց ինտեգրվել ԵՄ-ին: Նման իրավիճակ էր և Հայաստանի դեպքում, որը նույնպես մասնակցում է «Արևելյան գործընկերությանը»: Սարգսյանի հայտարարությունից հետո հաշիվը հավասարվեց, համենայն դեպս դեռ. երկու երկիր ինտեգրվում են ԵՄ-ին, երկուսը՝ դեռ ոչ: Վլադիմիր Պուտինը ժամանեց, որպեսզի ամրագրի այդ արդյունքը:

Ճիշտ է, Ադրբեջանն էլ կա, որը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից, սակայն դա որևէ մեկի հաշվին գրանցելը սխալ կլինի: Կրեմլի ակնհայտ դերը դրանում չկա: Ադրբեջանը, հրաժարվելով եվրաինտեգրումից, ցույց տվեց, որ տանում է սեփական խաղը՝ հաճախ փոխանցումներն ու սահանկումները համաձայնեցնելով Անկարայի, այլ ոչ թե Բրյուսելի հետ:

Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը, հավանաբար, ոմանց անսպասելի կամ պատահական թվաց, սակայն իրականում դա լիովին կանխատեսելի էր, վստահ է Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը: Նա կարծում է, որ օպտիմալ տարբերակն այն կլիներ, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին լինեին Եվրամիության հետ:

«Ի՞նչն է խանգարում բոլորով միասին ստեղծել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ Եվրասիական միություն, ես չեմ հասկանում: Ինչո՞ւ պետք է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը դիտել որպես ԵՄ-ից Հայաստանի անջատում՝ հօգուտ Ռուսաստանի: Եվրոպայի վրա խաչ ոչ ոք չի քաշում»,- ասում է Թոսունյանը:

Չնայած, որ Հայաստանի առաջնորդը դեռ երեք ամիս առաջ հստակ խոստացավ ինտեգրվել Մաքսային միությանը, ինտրիգը պահպանվեց մինչև վերջին օրը: Սարգսյանին փորձում էին իրենց կողմը քաշել ինչպես եվրահանձնակատարները, այնպես էլ ներքին ընդդիմությունը:

Եվ չնայած Հայաստանի բնակչության երկու երրորդը հարցումների համաձայն հավանություն է տալիս Մաքսային միությանը միանալուն, ընդդիմությունը ուժգին ցնցում էր երկիրը:

«Մենք չենք ցանկանում գաղութացվել Ռուսաստանի կողմից: Հայաստանի ժողովուրդը իդիոտների հավաքածու չէ, որպեսզի ընտրի այն ուղին, որը տանում է դեգրադացման, այլ ոչ թե երկրի զարգացման»,- ցույցերի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Եվրամիությունը գործեց փափուկ: «ԵՄ դռները բաց ենք թողնում, եթե մտքափոխվեք», Բրյուսելից հաղորդում էին Երևանին: Եվ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ «կողմերը պայմանավորվեցին Հայաստան-ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրի թարմացման անհրաժեշտության շուրջ»: «Արևելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը հասցրել է ստորագրել միայն վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր:

Հայաստանի ղեկավարությունը խոստովանում է, որ չի հաշվարկել բոլոր ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ Մաքսային միությանը միանալու դեպքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում տեղի ունեցած ֆորումի ժամանակ: Սակայն մի քանի օր անց Հայաստանի ԱԳՆ- հայտնեց, որ Երևանն արդեն դեկտեմբերին կպատրաստի ՄՄ-ին ինտեգրվելու «ճանապարհային քարտեզը», իսկ մինչև փետրվար պատրաստ կլինի ստորագրել անդամակցության համաձայնագիրը:

Ինտեգրման գործընթացը ձգձգել չի պատրաստվում նաև Ռուսաստանը: Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը կստորագրվի ու կվավերացվի 2014թ.-ին, անցյալ շաբաթ հայտարարել է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Սակայն ռիսկերը չեն հաշվարկվել նաև Մոսկվայի կողմից: Դրանցից գլխավորն այն է, թե ում՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի իրավասության ներքո պետք է լինի Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանի ու Ղարաբաղի միջև չկա մաքսային սահման և չի կարող լինել»,- «Газета.Ru»-ին հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետության կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, հրավիրելով Հայաստանին Մաքսային միություն, դե ֆակտո ճանաչում են, որ Ղարաբաղի տարածքը Մաքսային միության տարածք է, վստահ է Մինասյանը:

Դա նշանակում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղի համար ուժային պայքարի դեպքում Ռուսաստանը պարտավորված կլինի մասնակցել հակամարտության կարգավորմանը ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իսկ Ադրբեջանը և նրա «ավագ եղբայր» Թուրքիան նախընտրում են ընկերություն անել ՆԱՏՕ-ի հետ:

Պուտինի այցը Հայաստանը, որն, ըստ էության, սկսվել է ռուսական ռազմաբազա կատարած այցով, վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են զարգանա ռազմական համագործակցության և ռազմատեխնիկայի արտադրության գծով, պարզաբանում է «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

«Հայաստանի համար ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ: ԵՄ-ն անվտանգության հարցեր չի քննարկում, պաշտպանության երաշխիքներ չի տալիս: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա այստեղ տնտեսական հարցերը կապված են անվտանգության հարցերի հետ»,- ասում է Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանում 20-րդ դարի 90-ական թվականների սկզբների շուկայական բարեփոխումների հայր Հրանտ Բագրատյանը:

Երկրորդը խնդիրը՝ Հայաստանի և Մաքսային միության միջև չկա ընդհանուր սահման: Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևի խոսքով, Մաքսային միության հետ Հայաստանի միանալն առաջին հերթին քաղաքական որոշում է: Տնտեսական միության ստեղծումը հեշտ խնդիրներից չէ միասնական սահմանի բացակայության պայմաններում և բուֆերային պետությունների՝ Վրաստանի ու Ադրբեջանի առկայությամբ, որոնց հետ հարաբերությունները, մեղմ ասած, սառն են:

«Մաքսային սահմանները միացնելու երկու տարբերակ կա՝ Բաքուն շրջանցելով և Իրանի տարածքով Կասպից ծովի միջոցով: Սակայն դրան խոչընդոտում են Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները»,- ասում է Եվսեևը: Երկրորդ հնարավոր լուծումը՝ Սեև ծովի միջոցով Թուրքիայի տարածքով, որը վերջին ժամանակներում թեթևացրել է Հայաստանի շրջափակումը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկրների միջև սահմանները ականապատված են թուրքական կողմից, սակայն ոչ մեծ առևտրաշրջանառություն երկրների միջև, այնուամենայնիվ, առկա է, մոտ $250մլն:

Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո կարելի է բեռների տեղափոխումը նրա տարածքով իրականացնելու հարց դնել, հստակեցնում է Եվսեևը, սակայն Մաքսային միությանը Հայաստանի միանալու այդ տարբերակին խանգարում է Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու խնդիրը:

Մաքսային միությանը Հայաստանի միանալուց Ռուսաստանի համար էական տնտեսական էֆեկտ չարժե ակնկալել, գտնում է պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը փոքր է: ՌԴ դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2012թ.-ին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր $1,2 մլրդ:

«Մեր երկրներն ունեն համագործակցության ընդլայնման հսկայական ներուժ»,- հակադարձում է Մանասերյանը: Ռուսաստանը նոր տեխնոլոգիաների կարիք ունի, որ կարող է տալ Հայաստանը: Այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը, Հայաստանը կարող է արտահանել ծիրան, դեղձ, բալ, սալոր, խաղող: Կոնսերվացված մրգեր: Հայաստանը արտահանում է իշխան և կենդանի խեցգետին: Տարեկան մոտ 500 տոննա խեցգետին: Իսկ այստեղ կոնյակ արտադրում են ավելի շատ, քան գինի և գարեջուր միասին վերցրած»:

Կարդացեք նաև`

«Կապված են սերտ համագործակցությամբ». «Ռուսաստանի ձայն»-ի անդրադարձը հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը


«Ընկերներին ամեն ինչ, իսկ թշնամիներին՝ օրենք». «ԿՊ»-ի անդրադարձը` Պուտինի Հայաստան կատարած այցին

«Պուտինը Երևանում` Եվրասիական ծրագիրը հաջողվա՞ծ է». «Ամերիկայի ձայն»-ի անդրադարձը

«Մոսկվան պետք է շահագրգիռ լինի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդման հարցում»

ՀՀ և ՌԴ նախագահների բանակցությունների արդյունքում տասնյակ փաստաթղթեր ստորագրվեցին. Ս. Սարգսյանը դրանք որակեց կարևորագույն

Նախագահների հայտարարություն. ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով


ՌԴ-ն Հայաստանին գազը կմատակարարի 189 դոլարով

«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին 






Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է ձորակը, կան տուժածներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 24-ին, ժամը 18:26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
23:08
Խաչատուրյանը Փաշինյանի միջնորդությամբ գեներալի կոչումներ և դասային աստիճաններ է շնորհել
Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, հրամաններ է ստորագրել, որոնցով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ի հանրահավաքը լինելու է մարդաշատ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ։...
Աղբյուր` Panorama.am
22:20
Բոլտոնյան բաղադրատոմսով և թուրք-ադրբեջանական փաթեթավորմամբ նիկոլական ուղղերձը լսեցինք. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Բոլտոնյան բաղադրատոմսով և թուրք-ադրբեջանական փաթեթավորմամբ նիկոլական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը
Գերմանիայի և ԱդրբեջանիԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աննալենա Բերբոքը հեռախոսով քննարկել են Երևանի և Բաքվի ևմիջև խաղաղ գործընթացը։ Հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:34
Աշոտ Ահարոնյանը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի խորհրդական
Մայիսի 24-ին, Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի հրամանով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել:...
Աղբյուր` Panorama.am
21:04
Սոցցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:56
Հայաստանի ներսում տիրող զարգացումները Արամ Ա-ն քննարկել է Լիբանանի ՍԴՀԿ անդամների հետ
Արամ 1-ինը հանդիպում է ունեցել Հնչանկյան կուսակցության Լիբանանի վարչական մարմնի անդամների հետ։Այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան էջում։...
Աղբյուր` Panorama.am
20:31
Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպանի կանչը Մոսկվա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ ...
Աղբյուր` Panorama.am
20:25
200-ից ավելի արցախյան կազմակերպությունների նամակը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահին
200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալված քաղաքացին ազատ արձակվեց․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր ֆեյսբուքյան գրառման համար կալանքի նպատակով ձերբակալված Տաթև Մուրադյանի հետ ավարտեցինք քննչական...
Աղբյուր` Panorama.am
20:11
Սուրեն Պետրոսյանի՝ Ոսկեպարից, Կիրանցից դեպի Երևան մեկնարկած պայքարի ճանապարհը
Մարտի 25-ից Սուրեն Պետրոսյանը Ոսկեպար էր տեղափոխվել և շուրջ մեկ ամսից ավելի ապրում էր Ոսկեպարում։ Սուրեն Պետրոսյանը, տեղափոխվելով Ոսկեպար,...
Աղբյուր` Panorama.am
19:59
ԲԿՄԱ-ն ոչ-ոքի է խաղացել Վանի հետ և հայտնվել Առաջին խմբում
ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, ԲԿՄԱ-ն ընդունել էր «Վանին»։ Այս մասին գրում է Արմսպորտը։ Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել...
Աղբյուր` Panorama.am
19:40
Աբովյանում նռնակով բանկ մտած անձը Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ է
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․ «Մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված...
Աղբյուր` Panorama.am
19:31
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է
 Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Քննչականը էլի քաղաքացի է ձերբակալել՝ կրկին հեռախոսային խոսակցությունը լսելով
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացի են ձերբակալել։ «Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության...
Աղբյուր` Panorama.am
19:07
Դիարբեքիրի հայկական Սբ․ Սարգիս եկեղեցին կվերականգնվի
Ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան Դիարբեքիր նահանգում ավերված վիճակում գտնվող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:53
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում հատուկ տարածք է տեղափոխվել 80 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները՝ ժամը 18.00-ի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում բարձրացվել է այդ երկրի դրոշը
4 գյուղերի՝ այսօրվանից Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու տեղեկատվությունը փոխանցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնում են տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է․ ՔԿ
2024թ․ հունվարի 17-ին Երևանի ավագանու անդամ Ն․ Հայրապետյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ․ հունվարի 15–ին՝ ժամը 09:30-ի...
Աղբյուր` Panorama.am
18:19
Այս գործողությունը դիտում ենք ՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
Քիչ առաջ Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրություններով հայտարարություն են տարածել, ըստ որի՝ վերջիններս հրաժարվում են փոխհատուցումից և...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝  էներգետիկ ոլորտը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արդյո՞ք Վրաստանի վարչապետին սպառնալիք կար. Եվրահանձնակատարի պարզաբանումը
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով, թե ինչ նկատի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը. մուտքն ազատ է
Մայիսի 27-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի առաջին համերգաշարը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, փառատոնի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայրենիքը տալիս են՝ առանց մեզ թույլ տալու մասնակցել դրա կանխմանը. Ազատամարտիկ Իշխան Գևորգյան
Մայիսի 2-ին ազատամարտիկ Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց նստացույց հայտարարեց՝ հասարակությանը կոչ անելով հաշտ չլինել թշնամուն հողերի...
Աղբյուր` Panorama.am
17:28
Փաստաբան. Ձերբակալվել է Տաթև Մուրադյանը
«Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը  քննչական կոմիտեից,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել
Մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ը Ռուսաստանում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան
12:17 24/05/2024

Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}