Վ. Սարգսյան. Հայաստանն ամբողջությամբ վաղաժամ մարել է 500 մլն դոլար ռուսական վարկը (Տեսանյութ)
«Մեր հասարակության համար միգուցե աննկատ անցավ, բայց այս տարի ՀՀ-ն ամբողջությամբ մարեց այն պարտքը, որը ճգնաժամի պահին, 2009 թվականին Հայաստանը ստացավ Ռուսաստանի Դաշնությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա կարևորեց նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տնտեսական ոլորտում ձեռք բերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ 2009թ.-ին Ռուսաստանից վերցված 500 մլն ԱՄՆ դոլարի վարկը նպատակային է օգտագործվել:
«Ընդհանրապես ուզում եմ ասել, որ երեկվա հանդիպումները և այցը տնտեսական ոլորտում կարևոր այլ թիրախների հասցրեցին մեզ: Այդ վարկը թույլ տվեց լուծել բազմաթիվ խնդիրներ այն տարիներին: Ինչպես հիշում եք, բացարձակ չիջեցրեցինք սոցիալական վճարները, աշխատավարձերը, թոշակները՝ թեև շատ երկրներում այդ գործընթացը տեղի ունեցավ: Դրան զուգահեռ աղետի գոտում բացի այլ ծրագրերից մեծ շինարարության ծրագիր սկսվեց, բնակարանի շինության, որի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստացան բնակարաններ, տներ, իսկ մեր հարյուրավոր հայ շինարարներ անգործ չմնացին ճգնաժամի տարիներին, երբ շինարարության շուկան ընդհանուր առմամբ շատ վատ վիճակում էր գտնվում: Եվ այն, որ մենք մարեցինք պարտքը վաղաժամ ամբողջ ծավալով, ցույց է տալիս, որ այդ վարկը շատ թիրախային և նպատակային օգտագործվեց տնտեսական շատ ճիշտ մոդելով, այսինքն` այն պահին վերցված վարկը չավելացավ մեր ընդհանուր արտաքին պարտավորությունների զամբյուղի մեջ, այլ կատարեց իր դերը և վերադարձվեց ռուսական կողմին: Ռուսական կողմի հետ էլ դա թույլ տվեց մեզ շարունակել աշխատանքը հետագա արտոնյալ վարկեր ստանալու համար, որը շատ կարևոր է տնտեսության առաջմղման համար»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Կարդացեք նաև`
Վ. Սարգսյան. Ռուսաստանը զրոյացրեց արտահանման մաքսատուրքերը մինչև Մաքսային միությանը Հայաստանի միանալը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Պուտինի այցը կխթանի Գյումրու ռազմաբազայի արդիականացմանը (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Ակցիաները բնական են և բաց հասարակություններին բնորոշ
Վիգեն Սարգսյան. ՌԴ նախագահի պետական այցը բացառիկ էր (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյան. Շարքային սպառողի համար գազի սակագինը կմնա նույնը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին