ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանը կանդրադառնա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին
Նախօրեին երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն, իսկ արդեն այսօր Դելիում Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին:
«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների ու ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդմանը»,- ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ հանդիպման մեկնարկին հայտարարել է Հնդկաստանի նախագահը:
Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2014 թ-ին նախատեսվող պաշտոնական այցը Հնդկաստան նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական և տնտեսական հարաբերություններին: Նա գոհունակությամբ նշել է, որ միջխորհրդարանական կապերը դինամիկ զարգանում են և կարևոր համարել համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը:
Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները և գոհունակությամբ փաստել, որ հայ-հնդկական հարաբերությունները զարգացման նոր փուլ են ապրում համագործակցության տարբեր բնագավառներում: Նա կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը և խորացումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսության, գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված մոտեցման համար և նշել, որ Հայաստանը, իր հերթին, վերահաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը Քաշմիրի խնդրի վերաբերյալ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ 2015 թ-ին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է և հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանը կանդրադառնա այդ կարևոր տարելիցին: Պարոն Աբրահամյանը նաև երախտագիտությունն է հայտնել հայ համայնքին Հնդկաստանի հասարակական կյանքում ներգրավվելու, վերջինիս նկատմամբ մշտապես ցուցաբերվող պետական հոգածության համար, ինչի շնորհիվ համայնքը պահպանել է իր ազգային ինքնությունն ու մշակութային առանձնահատկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան