STOP ուրացմանը. Երևանում Դավութօղլուին կդիմավորեն դաշնակցական երիտասարդները
«Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց Թուրքիայի և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդաական միությունները հայտնում են, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով STOP ցեղասպանությանը, STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:
«Մենք նպատակ ունենք Թուրքիային հիշեցնելու, որ Հայաստանը և հայությունը պահանջներ ունեն Թուրքիայից և քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն գիտակցում, որ հարկավոր է օր առաջ ճանաչել հայոց ցեղասպանությունը, այն Ճանաչելու և հետևանքների հատուցման պատասխանատվությունը թողնում են իրենց ապագա սերունդների վրա»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը ևս նախատեսում է խաղաղ բողոքի ակցիա իրականացնել Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի այցի և այդ երկրի հայատյաց ու հակահայ գործողությունների: