Գուրգեն Եղիազարյան. Դավութօղլուն մի կենդանի է, որը… (Տեսանյութ)
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան Գուրգեն Եղիազարյանը թուրքերի կողմից «մեր գլխին փաթաթված» բլեֆ է համարում:
«Կգա, հետո կջահնդամվի, կգնա: Ուրեմն ասեմ ձեզ, Դավութօղլուն մի կենդանի է, որն ամեն ամիս հակահայկական հայտարարություններ է անում»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Գ. Եղիազարյանը, հիշեցնելով մեկ ամիս առաջ նրա արած հայտարարությունները, թե Ադրբեջանի հետ միասին Հայաստանին տարբեր ծրագրերից դուրս են թողել:
Նա այն համոզմանն է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցը մի նպատակ է հետապնդում` կանխել այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը:
Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ համոզված է, որ ՌԴ նախագահի` Հայաստան կատարած այցից հետո իրավիճակ է փոխվել, մեսիջներ են ուղարկվել:
«Այստեղ կարևոը ոչ թե Դավութօղլուի այցն է, այլ մեր մամուլի, քաղաքական ուժերի արձագանքն է, որովհետև տարածաշրջանում հարաբերություններ են փոխվել»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում