Լ. Հովսեփյան. Դավութօղլուն ուղղակի չարաշահում է հրավերի հանգամանքը
«Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ուղղակի չարաշահում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցության հրավերը: Հայաստանը որպես ՍՏՀԿ նախագահող երկիր հավասարապես հրավերք է ուղարկել անդամ բոլոր երկրներին և Դավութօղլուի այցը Երևան բազմակողմ միջոցառման շրջանակում է, որով նա հանդիսանում է հրավիրված կողմ և դա չի նշանակում այց Հայաստան երկկողմ ձևաչափով»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Երևանում կայանալիք ՍՏՀԿ երկրների ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուի Երևան սպասվելիք այցը:
Ըստ նրա` չնայած վերջին շրջանում թուրքական մամուլն ուղղորդված կերպով փորձում է Դավութօղլուի Երևան կատարելիք այցը ներկայացնել որպես հայ-թուրքական հարաբերություններում թուրքական նախաձեռնողականության, պատրաստակամության նշան, սակայն նրա այցը զուտ խորհրդանշական է, ձևական ու ցուցադրական, այսինքն՝ ունի արտաքին մակարդակ:
Թուրքական մամուլի նպատակը Դավութօղլուի այցից առաջ հատուկ տպավորություն ստեղծելն ու ուշադրություն կենտրոնացնելն էր:
Լ. Հովսեփյանի խոսքով՝ Դավութօղլուն իր վերջին հայտարարություններից հետո չի ցանկանում կորցնել առիթը՝ ՍՏՀԿ նիստին իր մասնակցությունը ներկայացնելու որպես երկկողմ հարաբերությունների համատեքստում Թուրքիայի կողմից արվող քայլ: Անկարան սպառել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և այն հայտարարությունները, որ շարունակում են հնչել, չեն կարող որևէ գործընթացի հիմք հանդիսանալ: Դավութօղլուն որևէ նոր բան չի ասում, այլ փորձում է խաղարկված ու չարչրկված հինը ներկայացնել որպես թուրքական նոր նախաձեռնողականություն: Իսկ այսօր միջազգային մակարդակում Անկարան ավելի շատ կարիք ունի ինչ-որ գործընթաց ցույց տալու, գործողությունների գնալու, սակայն նման քաղաքական օրակարգն ու հայտարարությունները էլ ավելի են ամրապնդում Թուրքիայի կողմից տապալված գործընթացի մեռյալ վիճակը:
«Փաստորեն, Անկարայում չեն ընկալում նորմալ և իրական երկխոսության վրա հիմնված գործընթացը, իսկ Հայաստանը ևս կարող է Անկարայի համար միգուցե ավելի ընկալելի տարբերակով հարաբերվելու օրակարգ առաջարկել, որը բավական ցավոտ կլինի Թուրքիայի համար: Անկարայում պետք է, որ արդեն ընկալած լինեին, որ Հայաստանի նկատմամբ ճնշումների ու հարկադրանքի մեխանզիմների բանեցումն անարդյունավետ է և ձգտեին քաղաքական նոր մոտեցումներ որդեգրել»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Նախորդիվ`
Թուրք պաշտոնյաները հերքում են Դավութօղլուի` Հայաստանում հատուկ առաջարկով հանդես գալու մասին թուրքական մամուլի տարածած լուրերը
Hurriyet-ը` Դավութօղլուի երևանյան այցի և քննարկելիք թեմաների մասին
Կիրո Մանոյան. Ոչ մի սպասելիք չունեմ Դավութօղլուի այցից
Գուրգեն Եղիազարյան. Դավութօղլուն մի կենդանի է, որը… (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում