Խելացնոր Էրդողան- Գյուլեն` ո՞վ կհաղթի. «The Economist»-ի անդրադարձը
Էրդողան-Գյուլեն պայքարում ո՞վ կհաղթի: Նման հարցադրմամբ է հանդես եկել «The Economist» պարբերականը:
«Թուրքիայի վարչապետ Էրդողանի ամենամեծ ձեռքբերումն իր տասնամյակների իշխանության օրոք ՝ բանակի հարցում քաղաքականություն է: Իսկ դա նա արել է գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի օգնությամբ, ով բնակություն է հաստատել Փենսիլվանիայում:
Տարօրինակ է, բայց Գյուլենը կարծես միակ ուժն է, որ կարող է դադարեցնել Էրդողանի ճամփան դեպի բռնապետություն:
Արդյո՞ք պարոն Գյուլենը կմոբիլիզացնի իր խումբը, որի ներկայացուցիչների թիվը հասնում է միլիոննների: Արդյո՞ք նա պարոն Էրդողանի, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ դուրս կգա մարտին կայանալիք ավագանու ընտրություններին:
Պարոն Էրդողանը սկսել է մաքրել հազարավոր գյուլենիստների, որոնք ներգրավված են անվտնագության ոլորտում, ինչպես նաև դատական և կառավարությունում համակարգում: Տեղեկություններ կան, որ գյուլենիստներն ունեն մի շարք ապացույցներ «Արդարություն և Զարգացում» կուսակցության կաշառակերության վերաբերյալ, ինչպես նաև պարոն Էրդողանի զինակիցիների վերաբերյալ վարկաբեկող տեսանյութեր:
Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել հայտնի հոդվածագիր Էմրե Ուսլուի և «Թարաֆ» պարբերականի դեմ: Մասնավորապես, Էրդողանի փաստաբանները պահանջում են 50 հազար լիրա փոխհատուցում` «Թարաֆ»-ում լույս տեսած հոդվածում վարչապետին «բորենի, ստախոս և անբարոյական» անվանելու համար: Հայցը ներկայացված է այն հիմքերով, որ հոդվածագիրը փորձել է վարչապետ Էրդողանի անձին և բարոյական կերպարին վնաս հասցնել: Ի պատասխան` վարչապետը դատական հայց է ներկայացրել:
«Թարաֆ» պարբերականին սպառնալը ևս ցույց է տալիս Էրդողանի՝ այլախոհներին լռեցնելու արշավը:
Մի շարք աղբյուրներ շահարկում են, որ Էրդողանը այս պահն է ընտրել է գյուլենիստների հետ մրցելու ճանապարհը, որպեսզի մինչ նախագահական ընտրությունները, բացահայտի նրանց մտադրությունները:
Ասում են, որ խելացնոր վաչապետը հավատում է, որ «Գյուլեն-Իսրայել» առանցքը մտադիր է նրան պաշտոնանկ անել: Սակայն դեռ վաղ է ասել, թե որ առաջնորդը կհաղթի»,-գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա