Գ.Արսենյանը նախարարին. Չեմ ուզում ասեմ, որ անազնիվ եք, բայց ձեր այդ գործունեությունը վստահություն չի ներշնչում
«Մի բառ անգամ չի հնչել, երբ քննարկում էինք գազի նոր գինը խորհրդարանում, որ մենք պարտք ունենք Գազպրոմին: Որպես ՀՀ կառավարություն ինքներդ վերլուծեք մի հատ այդ իրավիճակը… Չեմ ուզում ասեմ, որ դուք անազնիվ բաներ եք ասել, բայց ձեր այդ գործունեությունը վստահություն չի ներշնչում»,- Ազգային Ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ում ուղղված էր հարցը, արձագանքեց` փաստը մնում է փաստ` սպառողը վճարել է ավելի էժան, և որևէ մեկի համար դժվար չէ այսօր հաշվարկել, թե ինչ գումարների մասին է խոսքը. «Գուցե ինչ-որ բան կարելի էր ավելի բաց անել, կամ ավելի գաղտնի անել… բայց այն արդյունքը, որ այսօր ունենք, բավականին լավ է մեր տնտեսության ու հասարակության համար ևս փաստ է»,- հայտարարեց նախարարը:
Էդմոն Մարուքյանն էլ իր հարցում արեց, որ Ազգային Ժողովին ներկայացվել են համաձայնագրեր, որոնց մեջ խոսքը Գազպրոմին «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին, բայց ոչ մի խոսք անգամ չկա այն պարտքի մասին, որ գոյացել է և որի պատճառով էլ այդ բաժնետոմսերը, ի վերջո, ստիպված վաճառում ենք:
Խորհրդարանական լսումները նվիրված են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի քննարկմանը:
Նախորդիվ`
Ա.Մովսիսյանը պատգամավորներին. Կասկածելի՞ է, նստենք, խոսենք կամ էլ հանձնաժողով ստեղծենք ստուգենք
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում