Ա.Մովսիսյանը պատգամավորներին. Կասկածելի՞ է, նստենք, խոսենք կամ էլ հանձնաժողով ստեղծենք ստուգենք
«Քանի դոլարով է սպառում բնակիչը գազը, եթե սահմանին այն 189 դոլար է, իսկ հասնում է սպառողին երկու անգամ թանկ: Ինչպե՞ս կարելի է սա բացատրել»,-Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց Էդմոն Մարուքյանը` ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ:
Արձագանքելով հարցադրմանը, նախարարը նախ նշեց, թե կարգավորվող մարմնի կողմից գոյություն ունեն սահմանված ծախսեր. «Իսկ եթե կասկածելի է` նստենք, խոսենք, բացատրվենք կամ էլ հանձնաժողով ստեղծենք միասին ստուգում անցկացնենք»,- պատգամավորներին առաջարկեց նախարարը: Բայց և բացատրեց` ցածր ճնշում դարձնելու համար համապատասխան աշխատանք է կատարվում, նույնը նաև այն դեպքում, երբ բարձր ճնշմամբ գազը պետք է տեղ հասցվի և ըստ այդմ ավելանում է նաև ԱԱՀ-ն:
Նշենք, որ ԱԺ-ում ընթանում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Նախորդիվ`
«Գազի գինը». Պատգամավորները մեղադրում են կառավարությանը հանցագործ լռության համար