Նախարարը Խ.Քոքոբելյանին. «Չքվեարկելը ձեր իրավունքն է, մի քվեարկեք»
«Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղը Գազպրոմի համար դիտարկվում է իբրև «ՀայՌուսգազարդի» մեկ բաժանորդ: Այնպես որ որևիցէ խոչընդոտ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարելու առումով չի լինի»,- ԱԺ-ում արձագանքելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում գազի հարցն է և ՌԴ հետ համաձայնագրերի վավերացման հարցը:
Խ.Քոքոբելյանը սակայն նշեց, որ այդ դեպքում հարկավոր է համաձայնագրի մեջ հստակ նշել, որ Ղարաբաղը մեկ բաժանորդ է դիտարկվում, ինչը բացակայում է համաձայնագրում և հետագայում կարող է խնդիր հանդիսանալ: Ու հավելեց.
«Ես կոչ եմ անում չքվեարկել համաձայնագրին կողմ և դրանով իսկ չնպաստել հակապետական գործարքի այս կայացմանը»,- հայտարարեց Խ.Քոքոբելյանն, իսկ նախարարն էլ արձագանքեց.
«Չքվեարկելը ձեր իրավունքն է, մի քվեարկեք»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում