Վ.Պուտին. Կարծում եմ` այսօր կարող ենք հաստատել «ճանապարհային քարտեզը»
Պետությունների ղեկավարների մակարդակով Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին:
ՌԴ նախագահը, մասնավորապես, առանձնահատուկ մատնանշել է հայկական կողմի մեծ պատրաստակամության մասին` ստանձնելու պատասխանատվություն ինտեգրացիոն գործընթացների կոնտեքստում: «Կրեմլին.ռու»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է.
«Կարծում եմ, այսօր մենք կարող ենք հաստատել Հայաստանի անդամակցությանն անհրաժեշտ միջոցառումների ցանկը` այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»»:
Հավելելով` Վլադիմիր Պուտինը նշել է. «Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ է համատեղ աշխատանքին»:
Նախորդիվ` Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները